- 2025-04-09 10:20:00Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այն, ինչ կատարվեց ու դեռ շարունակվում է կատարվել Սարի թաղում, հիշեցնում է 2008 թվականի մարտի 1-ի արյունալի գիշերը:
Ոստիկաններն ու նրանց աջակցելու եկած թաղային խուժանները հարձակվել են անզեն կանգնած խաղաղ մարդկանց վրա ու դաժան ծեծի ենթարկել: Ոստիկանները կիրառել են պայթուցիկ նյութեր, հատուկ միջոցներ, որի արդյունքում վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ ու նաեւ ոստիկաններ: Քաղաքացիական հագուստով մարդիկ զենքերով անկանոն կրակ են արձակել:
ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի թիմի տղաներից շատերն են հետապնդում Սարի թաղում հավաքված բնակիչներին:
Մասնավորապես, մեր թղթակիցը ճանաչել է Նոր Արեշ 26 փողոցի հայտնի Արշակի «տղաները», ովքեր ոստիկաններին «օգնում» են չեզոքացնել հավաքված քաղաքացիներին: Թերեւս հենց թիկնապահի արտաքին ունեցողներն էին լրագրողների վրա ագրեսիվ հարձակվող քաղաքացիական հագուստով անձիք:
Այլ տվյալներ այս պահին ArmLur.am-ը չկարողացավ ճշտել: Կփորձենք Սարի թաղում տեղի ունեցածի մանրամասները ներկայացնել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների` այսօր Ազատության հրապարակում կայացած հավաքից հետո «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, Անդրեաս Ղուկասյանի եւ այլոց առաջնորդությամբ հավաքի մասնակցիները երթով շարժվեցին դեպի Խորենացու փողոց, սակայն Սարի թաղի բարձունքին հասնելուն պես, մարդկանց մեծ մասը, ինչպես ասաց Արմեն Մարտիրոսյանը` սադրիչների դրդմամբ, թեքվեց դեպի Սարի թաղ:
Մի փոքր խումբը շարունակեց երթը դեպի Խորենացու փողոց: Այստեղ ոստիկանները 5 րոպե ժամանակ տալով քաղաքացիներին` առանց զգուշացման` հարձակվեցին եւ ցրեցին հավաքը:
Իսկ Սարի թաղում պարզապես դաժան ծեծկռտուք, կրակոցներ, պայթյուններ հնչեցին, ինչի արդյունքում տուժածների մասին դեռ որեւէ տվյալ չի հաղորդվում:
Վերջում հավելենք, որ քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: «Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք:
Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ:
Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»:
armlur.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


