USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ձերբակալվել են 2 քաղաքացիներ՝ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար
2016-08-10 09:24:00
Տպել Տպել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:  

2016թ. օգոստոսի 10-ի դրությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործության հետևանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող և հարցաքննվել են: Նրանց առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 2 լրագրող դեռևս չի ներգրավվել քննությանը՝ քաղաքից բացակայելու պատճառով, ևս 1-ը հայտարարել է, որ այդ օրն իրեն որևէ վնաս չի պատճառվել:

Հիշյալ դեպքերի ընթացքում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով 2016թ.  օգոստոսի 10-ին ձերբակալվել են երկու քաղաքացիներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները:

Միաժամանակ հորդորում ենք հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ունեցող այլ անձանց, այդ թվում՝ ենթադրաբար տուժած, սակայն այդ մասին դեռ չհայտնած լրագրողներին համագործակցել քննության հետ, նախաքննության մարմնին ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած ցանկացած նյութ կամ տեղեկություն, որը կարող է նպաստել համակողմանի և արագ քննության  իրականացմանը:

Նախաքննության հետագա ընթացքի և նոր զարգացումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:  

Այս նյութը դիտել են - 2940 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook