USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայկական միջոցառումներ Ռումինիայի Սուչավա քաղաքում
2016-08-17 10:52:00
Տպել Տպել


Օգոստոսի 13-15-ը Ռումինիայի Սուչավա քաղաքում անցկացվեցին ավանդական դարձած հայկական միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ժամերգությամբ:

Օգոստոսի 14-ի առավոտյան տեղի ունեցավ Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի ավանդական ուխտագնացությունը դեպի Սուչավայի մերձակա Հաճկատար վանք, որտեղ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ տրվեց Սուրբ պատարագ:

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայում գտնվող ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ՀՀ դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Սուչավայի քաղաքային և նահանգային իշխանությունների ղեկավարներ, ՌՀՄ տեղական մասնաճյուղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ, Բուխարեստից և ռումինական այլ քաղաքներից, տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր հյուրեր: Մասնակիցների թվում էին բարերար Հակոբ Կույումջյանը, ով 2015թ. միջոցներ էր հատկացրել Հաճկատար վանքի վերանորոգության նպատակով, և գործարար ու բարերար Հակոբ Քրմզյանը:

Սուչավայի հայկական դպրոցում կազմակերպվել էր «Հայերը Բուկովինայում» խորագրով ցուցահանդես, որը ներկայացնում էր այս տարածաշրջանում հայերի ու հայ համայնքի դերը և ներդրումը: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեց «Հայերը Հաբսբուրգյան Բուկովինայում (1774-1918)» հրատարակությունը:

Օգոստոսի 15-ին հայկական հնագույն Զամկա վանահամալիրում տեղի ունեցավ ծիսական կարգ:

Միջոցառումների շրջանակներում Ռումինիայում ՀՀ դեսպանորդ Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ Սուչավայի նահանգային և քաղաքային իշխանությունների ղեկավարների, այդ թվում` Սուչավայի պրեֆեկտ Կոնստանտին Հարասիմի և քաղաքապետ Իոն Լունգուիի հետ:

Տեղեկանք. Սուչավան Ռումինիայում հայության հազարամյա ներկայության հնագույն վայրերերից և հոգևոր կենտրոններից է, որն ունի երեք հայկական եկեղեցի, երկու վանք և երկու հայկական գերազմանատուն: 1401թ. Սուչավայում հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը: Հաճկատար եկեղեցին կառուցվել է 1512թ., իսկ 13-րդ դարի զանգը բերվել է Տաթևի վանքից: Սուչավայի Ս. Խաչ եկեղեցին կառուցվել է 1521թ., իսկ եկեղեցու զանգակատունը և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռը՝ 1619թ.: Հայտնի է նաև 1513թ. կառուցված Ս. Սիմեոն եկեղեցին («Կարմիր աշտարակ»), որի աշտարակն ամբողջությամբ կարմիր գույնով էր ներկված: Նշանավոր է Զամկա (ամրոց, բերդ) վանահամալիրը, որի քարե պարսպի ներսում գտնվում է Ս. Օգսենտ եկեղեցին, իսկ արևելյան կողմում՝ 1606թ. կառուցված աշտարակ զանգակատունը: Վերնատան մեջ գտնվող Ս. Մարիամ մատուռը հարուստ է հայաոճ զարդանախշերով:

Այս նյութը դիտել են - 6437 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook