USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Դանակը ոսկորին հասած էր». քահանան տեսանյութ-կոչ է հրապարակել
2016-08-18 21:06:00
Տպել Տպել

 Զարուհի Մեջլումյան

Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի պաշտոնանկ արված հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը տեսանյութ-կոչ է հրապարակել՝ այն անվանելով «Անկեղծ խոսք. մեր երազած Հայաստանը»: Դատավորներին նա կոչ է անում չծախել խիղճը և արդարությամբ դատել «այս ծռերը» (նկատի ունի «Սասնա Ծռերի» բանտված անդամներին): Տեր Արմենը նաև կոչով դիմել է իր հոգևոր եղբայրներին, բոլոր եկեղեցականներին՝ կանգնել արդարության կողքին, այցելել վիրավոր բանտարկյալներին:

Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Տեր Արմենը, սակայն, պաշտոնից զրկվելով՝ կարգազուրկ չի արվել, քանի որ ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: 

Այս կապակցությամբ «Հետք»-ը զրուցեց Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքի Անի հայ համայնքի և Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Լևոն Րաֆֆի Սագիսի հետ: Հենց նա է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանից օրերս գրություն ստացել: Նամակում նշված է, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի, այլ կմնա որպես ազատ հոգևորական: Այսուհետ Մաաստրիխտի բոլոր եկեղեցական ծխակատարությունների ժամանակ ատենապետը պարտավոր է նախապես դիմել եպիսկոպոսին:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանը և ատենապետ Լևոն Սարգիսը Մաաստրիխտի քաղաքապետի հետ

«Փաստորեն ամեն մի պատարագին, պիտի իրենց նամակ գրեմ, որպեսզի քահանա գա, օրինակ, պատարագի: Մեր եկեղեցին գնալով մեծանում է, պատարագներ են մատուցվում շաբաթը երկու անգամ, կրոնի դասեր են կազմակերպվում, ժողովներ, պսակադրություններ, հեռու տնից՝ թաղումներ: Տեր Մաշտոցը չի կարող ամեն անգամ 260 կմ առանց սեփական մեքենայի գա-գնա»,- ասաց Լևոն Սարգիսը:

Լևոն Սարգիսը պատմեց, որ Խաղողօրհնեքի օրը ժողովուրդը հավաքվել է Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ: Տեր Արմենը եկեղեցում է եղել, բայց չի պատարագել:

Ատենապետը հաղորդեց, որ իրենց քաղաքի ժողովուրդը շատ վրդովված է Տեր Արմենի հետ կատարվածի առնչությամբ. «Շատ են հարցնում, շատ են գրում, ուզում են պարզաբանում, թե ինչ եղել: Նա ոչ մի վատ բան չի արել, քահանան իր ժողովրդի կողքին է կանգնած եղել մշտապես: Տեր Արմենը շատ է աջակցում եկեղեցուն ու ժողովրդին, անընդհատ բարերարներ է գտնում»,- նկատեց ատենապետը:

Մինչ Սրբազանի նամակը Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Սուրբ Կարապետ եկեղեցու այցելու հովիվն է եղել, բոլոր ծեսերը ինքն է կատարել՝ պատարագ, ծնունդ, կնունք: Նամակից հետո նա եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացրել:

Լուսանկարները՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

hetq.am

Այս նյութը դիտել են - 5299 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook