- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մի քանի վայ լրատվամիջոց, ակնհայտորեն նույն կենտրոնից պատվեր ստանալով, փորձում են վարկաբեկել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Ի սկզբանե ասեմ` եթե իսկապես կարծում եք, թե կարող եք խանգարել սեպտեմբերի 18-ի ընտրություններում Կարեն Գրիգորյանի հաղթանակին, ապա դա սիզիփոսյան աշխատանք է, ապարդյուն, քանի որ էջմիածնեցին տեսնում եւ գնահատում է այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է քաղաքում Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ:
Ես հիմա չեմ թվարկի, թե ըստ ոլորտների որքան բազմածավալ, բազմաբնույթ աշխատանք է կատարվել, այլ կանդրադառնամ մամուլով ներկայացվող ակնհայտ կեղծիքներին, իրենց լրագրող համարող վերոհիշյալ մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին, լրագրողական եւ մարդկային էթիկայի խախտումներին:
Այսպես ուրեմն, «լրատվամիջոցը» գրում է, թե իբր Կարեն Գրիգորյանի մարդիկ առեւանգել են ինչ-որ մեկին, ով մտադիր էր առաջադրվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: Գրում են մարդու անուն, ազգանուն, հասցե, որում նա իբր բնակվում է: Ու իրենց նեղություն էլ չեն տալիս որեւէ կերպ, ասենք` elections.am կայքի միջոցով կամ անձնագրային վարչության միջոցով ճշտել` արդյո՞ք տվյալ հասցեում նման անունով մարդ բնակվում է: Կամ` չեն էլ փորձում գտնել տվյալ մարդուն, հարցնել` եղբայր, քեզ առեւանգե՞լ են: «Լրատվամիջոցի» մատնանշածը, եթե իրականությանը համապատասխաներ, դա հանցագործություն էր. թող դիմեն իրավապահներին` ոստիկանություն, դատախազություն:
Մեկ այլ ապատեղեկատվություն էլ հիշյալ վայ լրատվամիջոցները ձգտում էին տարածել: Թե իբր Էջմիածնի նախկին քաղաքապետերից Հրաչիկ Աբգարյանը կամենում էր առաջադրվել, բայց նրան անձնագրային վարչությունը մերժել է տեղեկանք տալ: Խնդրին քաղաքապետարանը չանդրադարձավ, քանի որ մշտական բնակվելու, հասցեում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանքի հատկացումն այլ գերատեսչության ֆունկցիա է: Բայց եթե խնդրով զբաղվեր անկողմնակալ, արհեստավարժ լրագրող, հեշտությամբ կպարզեր, թե ինչու Աբգարյանը տվյալ հասցեում հաշվառված չէ, թե որքան պարտքեր ունի բյուջեին, որքանի մասով կան հարկադիր կատարման որոշումներ եւ թե ինչ կլիներ տվյալ տան եւ տան գույքի հետ, եթե Աբգարյանն այդտեղ հաշվառված լիներ: Կամ դժվար է՞ր պարզելը, որ սնանկ ճանաչված Աբգարյանն էլ Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանն էլ չեն կարող ընտրովի պաշտոն զբաղեցնել: Հենց միայն այդ պատմությունը բավարար կլիներ հասկանալու համար, որ Աբգարյանի ասածներին, հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի: Հիմա էլ դարձյալ այդ նույն մարդուն հղում անելով գրում են` թե իբր նա տեսել է, որ այսինչը անձնագրայինից տեղեկանք էր վերցնում, հետո անհայտացավ:
Հաջորդ զավեշտը, ընտրություններում թեկնածու առաջադրված Արթուր Թումանյանը հայտարարում է, թե իբր ինքը միշտ պայքարել է Կարեն Գրիգորյանի «ապօրինությունների» դեմ:
Լրագրող ջան, բա մի հատ քեզ նեղություն տայիր, ճշտեիր` որ մի ապօրինության դեմ եւ ինչպես է պայքարել: Երբ Թումանյան Արթուրը ավագանու անդամ էր, ես էլի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետն էի: Շատ լավ հիշում եմ` Կարեն Գրիգորյանը, երբ ինչ որոշման նախագիծ հեղինակել է, երբ ինչ առաջարկել է, Արթուրը համաձայնել է, ասել է, որ պարոն Գրիգորյանի առաջարկը միակ ճիշտն է, միակ ընդունելին: Քանի որ ես չեմ կարող սոսկ հիշողությամբ հրապարակել փաստերը, այս հայտարարությունը տարածելուց առաջ ուշադիր դիտեցի Թումանյան Արթուրի մասնակցությամբ Էջմիածնի ավագանու բոլոր նիստերի տեսագրությունները: Համոզվեցի, որ ճիշտ եմ հիշում:
Թե կա մեկը, որ օբյեկտիվորեն կամենում է պարզել իրականությունը, թող գա Էջմիածին, ես տեսագրություններն իրենց համար էլ կմիացնեմ: Իսկ եթե կա մեկը, որ երբեւէ տեսել է, թե իբր Թումանյանը հակադրվում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, թող փաստեր հրապարակի: Թե չէ` «ասում են», «մեր աղբյուրները» տիպի արտահայտությունները հիմք չեն:
Եվ մեկ խնդրանք բոլոր լրատվամիջոցներին, բոլոր գործընկերներիս: Նախկինում աչք ենք փակել Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատանքը սեւացնելու փորձերին` վստահ լինելով, որ միեւնույն է` էջմիածնեցին իրականությունը տեսնում է ու հստակ ձեւավորված կարծիք ունի: Այսօր էլ վստահ ենք, որ այդպես է: Սակայն, առանձին լրատվամիջոցներ արդեն չափն անցնում են, եւ մենք հարկադրված ենք դեզինֆորմացիա տարածելու ամեն մի փորձի իրավական համարժեք պատասխան տալ:
Ուրեմն քաղաքապետի ընտրարշավի օրերին ապատեղեկատվության, կեղծ, իրականությանը չհամապատասխանող ամեն մի հրապարակման փաստի առիթով դիմելու ենք իրավապահ համակարգին: Կեղծիք տարածողները պատասխան են տալու: Խնդրանքս է, որ ամեն մի հրապարակում հստակ հղումներով լինի, հստակ երեւա իր վրա պատասխանատվություն վերցնող ինֆորմացիայի աղբյուրը: Հակառակ պարագայում, բոլորս ենք հասկանում, պատասխանատվություն կրելու է կեղծիքը հրապարակած լրատվամիջոցը:
Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետարանի
լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյան

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


