USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուժային կառույցները չպետք է օգտագործեն իրենց պարտավորությունը որպես Հայաստանի քաղաքացիներին վախեցնելու միջոց. ԱՄՆ դեսպան
2016-09-08 00:36:00
Տպել Տպել

Ինչպես Հելսինկյան կոմիտեն, այնպես էլ դեսպանատունը խորապես անհանգստացած են Էրեբունու դիմակայության օրերին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ու իրենց աշխատանքն իրականացնող լրագրողներին թիրախավորելու մասին արժանահավատ հաղորդումներով:Դեսպանատունը  մտահոգված է, որ դեռևս շարունակվում են խաղաղ հավաքներ անցկացնելու ու խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնող քաղաքացիներին բերման ենթարկելու  մասշտաբային դրսևորումները, ինչը տեղի ունեցավ նաև երեկ գիշեր, երբ ցույցի ավարտին 25 ցուցարարներ ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին՝ անբացատրելի պատճառներով: Ուժային կառույցները և կառավարությունը չպետք է օգտագործեն հասարակական անվտանգությունն ու կարգը պահպանելու իրենց պարտավորությունը որպես միջոց, որով կվախեցնեն Հայաստանի քաղաքացիներին՝ իրացնելու խաղաղ ցույցերի  մասնակցելու իրենց իրավունքը»:

 Ավետիք Իշխանյանը ներկայացրեց Հելսինկյան կոմիտեի իրականացրած աշխատանքները, հատկապես, կոմիտեի կողմից վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում հավաքների մշտադիտարկման արդյունքները, ստացված ահազանգերի և բողոքների ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Ա. Իշխանյանը իր մտահոգությունը հայտնեց հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների, Հիմնադիր խորհրդարանի անդամների, քաղաքացիական ակտիվիստների և նրանց համակիրների նկատմամբ իրականցվող հետապնդումների և նրանց իրավունքների անհարկի սահմանափակումների դեպքերի վերաբերյալ:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1501 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook