- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, այսօր երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն:
Հեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ հաղորդումն ստեղծվել է ոչ այն նպատակով, որը վերագրվում է վերջինիս, այլ նախատեսված է ներկայացնելու ամենատարբեր՝ ժողովրդական, դասական, ջազ և այլ ժանրերի երաժշտություն, և եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից:
Հանրապետության Նախագահը կարևորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող և վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը: Հանրության հետ փոխադարձ կապը, Նախագահի համոզմամբ, անշուշտ, օգտակար կլինի:
Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները վստահեցրել են Հանրապետության Նախագահին, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները և ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:
Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի ժամանակ Նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել հեռուստաընկերության 60-ամյակի և պարգևների արժանանալու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը կարևորել է տասնամյակներ շարունակ հեռուստատեսության բազմաթիվ նվիրյալ աշխատակիցների տքնաջան աշխատանքը և հաջողություններ մաղթել հեռուստաընկերությանը:
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հանրային հեռուստաընկերության սիրելի՛ մասնագետներ կամ ինչպես տիկին Շլեպչյանն էր ասում տարիներ շարունակ՝ թանկագի՛ն բարեկամներ,
Իրոք, դուք թանկագին բարեկամներ եք, որովհետև արդեն 60 տարի դուք գալիս եք մեր տները, մտնում եք մեր բնակարանները, լցնում մեր երեկոները հետաքրքիր փաստերով, տեղեկացնում մեզ ու սովորեցնում գնահատել իրականությունը: Երկար տարիներ դուք մեզ հետ միասին կիսել եք մեր ուրախությունը ու, իհարկե, նաև ցավը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր գիտեն բնակարան մտնելու և խոսք ասելու արժեքը և դա անում են մեծ պատասխանատվությամբ:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում են եթերում երևացող մարդկանց ստեղծել լավ գործեր: Նոր եթերաշրջանը, առավել ևս հոբելյանական եթերաշրջանը, ծննդյան օրվա պես մի բան է: Այսօր տոն է, բայց այս տոնի ժամանակ էլ, տեսեք, տեսախցիկի ետևում մարդիկ աշխատում են: Մենք նոր տեսանք, թե մարդիկ ռեժիսորական վահանակի առջև ինչպես են աշխատում և շատ հաճախ այդ մարդկանց դեմքով էլ չենք ճանաչում»,- ասել է Նախագահը և ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ է, որ 60 տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն սկսեց հեռուստատեսությունը և կարճ ժամանակաընթացքում կարողացավ Խորհրդային Միության երկրներից ամենաշատ եթերաժամն ունենալ, ինչը պայմանավորված էր լավ մասնագետների առկայությամբ:
Մեր երկրի անկախացումից հետո էլ, դժվարին պայմաններում աշխատող հեռուստատեսության աշխատակիցների աշխատանքի արդյունքում, ՀՀ Նախագահի խոսքով, տաղավարներից ջերմություն էր մտնում մարդկանց բնակարաններ: Այսօր արդեն բոլորովին նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցած, բարձրորակ պատկեր հաղորդող հեռուստատեսությունը փորձառու մասնագետների աշխատանքի, ինչպես նաև բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հեռուստաընկերությանը ցուցաբերված օժանդակության արդյունքն է: Այդուհանդերձ, Նախագահի համոզմամբ, առաջինը լինելու կամ առաջինը դառնալու համար մշտապես պետք է կատարելագործվել. «Բոլորիդ մեկ անգամ ևս շնորհավորում եմ, այդ թվում նաև ինձ՝ բոլորիս, այս օրվա՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանի կապակցությամբ: Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար:
Առա՛ջ»,- Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանի կապակցությամբ իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


