USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սփյուռքն այլևս չի կարող լռել. Արսինե Խանջյան
2016-10-07 13:57:00
Տպել Տպել

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

-Տիկին Խանջյան, Ձեր վերջին այցը Հայաստան, համընկավ հուլիսյան իրադարձությունների հետ, որից հետո մենք հնարավորություն ենք ունեցել խոսել ստեղծված իրավիճակի շուրջ: Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները, կառավարության փոփոխությունը, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է կապված հուլիսյան իրադարձություններից հետո կուտակված պահանջների հետ:

-Հուսամ, բավարար չափով, որովհետև պահանջներ կային իշխանության մոտ, որ փոփոխություններ լինեին: Հնարավոր է այդ պահանջները զորավոր պահանջներ էին, ըստ երևույթին, փոփոխություններն անհրաժեշտ էին և եղան: Վստահ չեմ՝ այդ փոփոխությունների արդյունքները իմաստալից կլինե՞ն արդյոք: Բայց գոնե այս պահին քայլեր են արվում իշխանության կողմից, ես կարծում եմ, որ որոշ չափով ճնշում բանեցվեց իշխանության վրա, որ գոնե տնտեսական բլոկի վրա և ընդհանուր ժողովրդի իրավիճակի վրա որոշ քայլեր պետք է անդրադարձ ստանան:

-Այսինքն՝ կարծում եք, հենց հուլիսյան իրադարձություննե՞րը հիմք հանդիսացան այս փոփոխությունների համար, թե՞ նաև նախընտրական շրջանով պայմանավորված գործողություններ են:

-Այս փոփոխությունները հուլիսյան իրադարձություններից անկախ չի կարելի համարել, այլապես ինչո՞ւ պետք է ընտրություններից մի քանի ամիս առաջ այսպիսի փոփոխություններ տեղի ունենային կառավարությունում: Նույնիսկ վարչապետի նշանակումը և հենց այդ վարչապետին նշանակելու այլընտրանքը, ես չեմ կարծում, թե սկիզբից ևեթ նախատեսված այլընտրանք էր կառավարության համար:

-Տիկին Խանջան, Սերժ Սարգսյանն օգոստոսյան իր ելույթում երբ Սասնա ծռեր-ի տղաներն արդեն զենքը վայր էին դրել, իր ելույթում խոսեց այն մասին, որ գնում են արմատական փոփոխթյունների ճանապարհով, և խոսվեց Ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում, այս իշխանությունն ի վիճակի՞ է իսկապես իրական փոփոխություններ իրականացնել և հասարակության պահանջները կատարել:

-Կարծում եմ՝ այս իշխանություների տկարություններից մեկն այն է, որ չեն կարողանում հավատ առաջացնել ժողովրդի մեջ, և նաև ընդհանրապես նրանց մեջ, ովքեր հետևում են արտասահմանից՝ սփյուռքից: Այսինքն՝ փոփոխություների ծրագիրը խոսքերով ներկայացնելը նախ մի քիչ ուշացած է թվում և նաև զարմանալի, որ այսպիսի ճնշումներից հետո փոփոխությունների գաղափարները իշխանությունների մոտ առաջացան: Փոփոխությունները այդ խոստումները չեն, այլ գործնականում պետք է փոփոխություններ տեղի ունենան: Նախևառաջ առաջիկա ընտրություններում պետք է հստակ դառնա, թե ինչպիսի մաքուր, թափանցիկ ընտրություններ պիտի տեղի ունենան և ինչպես պետք է դեմոկրատական առաջին քայլերի օրենքները հարգվեն: Այսինքն՝ խոսել տնտեսության մասին, խոսել փոփոխությունների մասին՝ պարզապես տպավորություն ստեղծելու համար, որ ժողովուրդը հավատա, դա բավարար չէ: Ես կարծում եմ, որ ժողովուրդը այդ ուղղությամբ ոչ հավատ ունի, ոչ էլ իշխանությունը շարունակելով իր այս ընթացքը կկարողանա այս ձևով հարգել այն, ինչի կարիք ունի ժողովուրդը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 3377 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook