- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենասեւ էջերից է։ 1999-ի այդ օրը հենց ԱԺ նիստերի դահլիճում դաժանաբար գնդակահարվեցին խոշորագույն պետական այրեր՝ գործիչներ, որոնց հետ էր հայ ազգը կապում զարգացման, առաջընթացի հնարավորությունները։ Ահաբեկության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրա Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։ Հոկտեմբերի 27-ն, այսինքն, հիշատակման օր է։ Այս օրը հստակ կանոնակարգված աշխատակարգով է անցկացվում եռասերունդ երկրապահական ընտանիքում։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան երկրապահները, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ոճրագործության 17-րդ տարելիցի արարողությունները սկսեցին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի` Երկրապահ կամավորականների միության վարչության շենքում տեղադրված կիսանդրին եւ ի փառս Սպարապետի խաչքարը ծաղկադնելով: Ապա մոմ վառեցին վարչության բակում գործող մատուռում:
Եռաբլուրում ոճրագործության 17-րդ տարելիցի կապակցությամբ, հավաքվել էին Հանրապետության բոլոր տարածքների եռասերունդ երկրապահներն ու վազգենասեր հայ ժողովուրդը:
Յուրաքանչյուր երկրապահ իր մեջ մի հուշ ունի ազգային ազատագրական ու ինքնապաշտպանական պայքարի տարիներից, բանակաշինության տարիներից մի դրվագ ունի, մի խորհուրդ, որ գալիս է Սպարապետ Վազգեն Սարգսյանի լուսավոր կերպարից:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն այդ հուշով, այդ դրվագով, այդ խորհրդով ապրում է յուրաքանչյուրի մեջ ու նրանց մեջ ապրելով շարունակում է հարատեւել: Սպարապետ Վազգեն Սարգսյանը շարունակում է ապրել իր գործով, գործ, որը շարունակում է երկրապահը, որը շարունակելու են երկրապահական սերունդները` երիտասարդ ու պատանի երկրապահները:
Երկրապահների բազմահազարանոց զանգվածը, զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ԵԿՄ վարչության անդամների, երիտասարդ երկրապահների մասնակցությամբ եւ դրոշակակիր պատանի երկրապահների քայլքի ներքո, ծաղկադրեցին «Անհայտ զինվորի» հիշատակը հավերժացնող հուշակոթողը, ապա հարգանքի եւ խոնարհումի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտի ու ազգային-ազատագրական պայքարի հերոս նահատակների հուշակոթողներին:
Այնուհետեւ եռասերունդ երկրապահները տխուր, բայց խրոխտ քայլվածքով մոտեցան ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին` ծաղկադնելով ու խնկարկելով Սպարապետի անմահ հիշատակը:
Այս խնկարկումը երդում է` հավատարմության ու Սպարապետի հիշատակի եւ նրա սկսած գործը շարունակելու երդում:
Երկրապահական պատվիրակությունն այցելեց նաեւ Սպարապետի հայրենի օջախ՝ Արարատի մարզ: Եռասերունդ Երկրապահը ծաղկադրման արարողություններ կատարեց Վեդի քաղաքում Սպարապետի հուշարձանի մոտ, Արարատ քաղաքի կենտրոնում կանգնեցված Սպարապետի հուշարձանի մոտ: Արարողություններին մասնակցում էին նաեւ զորամասի հրամկազմն ու զինծառայողները:
Երկրապահական եռասերունդ պատվիրակությունը Եղավ Սպարապետի տուն-թանգարանում, խոնարհումի տուրք մատուցվեց տուն-թանգարանի բակում տեղադրված Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահի կիսանդրու առջեւ:
Եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամները այցելեցին նաեւ Սպարապետի հիմնած Արարատի մարզի զորամաս, որտեղ եւս ծաղիկներ խոնարհեցին նրա կիսանդրու առջեւ:
Հոկտեմբերի 27-ին Կոմիտասի անվան Պանթեոնը նույնպես լեցուն էր երկրապահներով, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհ դարձած Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին:
Երկրապահները գնահատել գիտեն եւ հավուր պատշաճի գնահատում ու խոնարհումի տուրք տալով վառ են պահում Կարեն Դեմիրճյանի հիշատակը:
Հոկտեմբերի 27-ին երկրապահները խոնարհումի տուրք մատուցեցին նաեւ Արմենակ Արմենակյանին` այցելելով Նորքի՝ իր իսկ նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կառուցված Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում ննջող հայորդու շիրիմին: Այստեղ նաեւ հոգեհանգստյան պատարագ մատուցվեց հոգեւոր հայրերի կողմից:
Հայ ժողովրդի նորօրյա կամավորականության պատմության մեջ, կամավորական ջոկատի հրամանատար Արմենակ Արմենակյանը կմնա որպես հարգանքի ու փառավորմանը մշտապես արժանի անուն` հայրենապաշտ, խիզախ ու ըմբոստ:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առիթով, Երկրապահ կամավորականների միության բոլոր տարածքային բաժանմունքներում, ինչպես նաեւ Արցախում եւ արտերկրի ներկայացուցչություններում տեղի են ունենում հիշատակի հավերժացման եւ խնկարկման միջոցառումներ:
Տեղերում երկրապահները ծաղիկներ են խոնարհում իրենց տարածքների պանթեոններում ննջող արցախյան հերոսամարտի նահատակների շիրիմներին. ծաղկադնում են նաեւ հիշատակի հավերժացման հուշակոթողներն ու խաչքարերը:
Հոկտեմբերի 27-ի առավոտյան, ինչպես արդեն նշեցինք, երկրապահական ընտանիքը Եռաբլուրում է լինում, այստեղ են լինում բոլոր տարածքային բաժանմունքների ներկայացուցիչները: Էջմիածնի տարածքային բաժանմունքի անդամները հանրության ներկայացուցիչների, Երկրապահ կամավորականների միության վարչության անդամների, պատանի, երիտասարդ, դրոշակակիր երկրապահների ուղեկցությամբ, հարգանքի տուրք են մատուցում Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքում Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Էջմիածնեցիները նաեւ իրենց քաղաքի՝ Սպարապետի անունը կրող հրապարակում ծաղիկներ խոնարհեցին Ազգային հերոսի կիսանդրու առջեւ: Էջմիածնի միջոցառումներին նույնպես մասնակցում էր Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
Երեկոյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհերի հիշատակին տեղադրված հուշարձանի մոտ, խնկարկում եւ ծաղկադրում իրականացվեց եռասերունդ երկրապահների կողմից:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


