- 2025-04-09 10:20:00Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` նախկին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ «Հետքի» հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ըստ ՀՔԾ-ի պատասխանի` քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:
Մասնավորապես՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը, նրա ազգականները, «Հետքի» հրապարակման մեջ մատնանշված ինչպես միջազգային, այնպես էլ՝ հայաստանյան կազմակերպությունների մասնակիցները, տնօրենները, աշխատակիցները:
Քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, ինչպես նաև տարբեր այլ կազմակերպություններից ձեռք են բերվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակող նյութեր:
Նշենք, որ «Հետքի» հրապարակումից մեկ ամիս անց` մայիսի սկզբին ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց, իսկ դրանից հետո Պանամայում գրանցված Միհրան Պողոսյանի ընկերությունները Հայաստանում ունեցած իրենց բաժնեմասը փոխանցեցին այլ անձանց:
Հիշեցնենք` Պանամայում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում էին Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: Իսկ պանամյան վերոնշյալ երկու կազմակերպությունների բաժնետերը Միհրան Պողոսյանն էր:
«Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն էր իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատումը ԴԱՀԿԾ-ի վարույթի շրջանակներում, ինչպես նաև անշարժ ու շարժական գույքի գնահատում` ԴԱՀԿ-ի այլ վարույթների շրջանակներում:
«Շվեյցարիայի Համադաշնության և Պանամայի Հանրապետության տարածքներում դատավարական գործողություններ կատարելու նպատակով կազմվել են քրեական գործով իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ և անհրաժեշտ նյութերի հետ ուղարկվել այդ երկրների իրավապահ մարմիններին, սակայն քննչական պահանջի արդյունքները դեռևս չեն ստացվել»,- մանրամասնում է ՀՔԾ-ն:
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն ասում է, որ Հայաստանի և Շվեյցարիայի կամ Հայաստանի և Պանամայի միջև իրավական աջակցության որևէ պայմանագիր չկա: Սակայն հնարավոր է հարցում անել միջազգային բազմակողմ որևէ պայմանագրի (Կոնվենցիայի) հիման վրա, որին կողմ են ՀՀ-ն և Շվեյցարիան, օրինակ` Անդրազգային կազմակերպված հանցավորության մասին կոնվենցիան:
Հարցին, թե որքան են տևում նմանատիպ իրավական միջնորդությունների պատասխանների ստացումը, Արա Ղազարյանը նշում է, որ այդ մասով պատասխանը կախված է այն հանգամանքից, թե ինչ իրավական փաստաթղթի հիման վրա է կատարվել հարցումը. սովորաբար տևում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս:
«Հնարավոր է նույնիսկ, որ ոչ թե իրավական խողովակներով է հարցումն արվել, այլ դիվանագիտական. Դա որպես կանոն արվում է, երբ իրավական կառուցակարգը բացակայում է՝ որպես բարի կամքի դրսևորում, բայց սա արվում է եզակի դեպքերում»,-պարզաբանեց Արա Ղազարյանը:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


