- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
«Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», - ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը:
Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Բրիջիթ Բրինքն ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է գործակցել Ձեզ հետ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և Ձեր թիմի մյուս անդամների հետ՝ աշխատելու բոլոր հնարավոր ուղղություններով և մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերի, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների և հայ-ամերիկյան գործարար ու տնտեսական կապերի խորացման շուրջ»:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի խնդրանքով վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված՝ տնտեսության զարգացման գերակայությունների և ըստ ոլորտների նախատեսվող քայլերի վերաբերյալ:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ տնտեսական աճ ապահովելու հիմնական ճանապարհը գործարար միջավայրի համար արդար, հավասար, թափանցիկ պայմաններ ստեղծելն է ու չխանգարելը, և այդ գործառույթը ներառում է մի շարք ուղղություններ՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, հարկային և մաքսային, դատաիրավական համակարգերի բարեփոխումներ և այլն: Վարչապետը նշել է, որ նախատեսվում է ծրագիրն իրականացնել կարճաժամկետ ու երկարաժամկետ փուլերով, և այդ նպատակով ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ծառայելու է որպես հարթակ՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ուղղություններն ուրվագծելու համար: Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է պետական կառավարման համակարգի բարեփոխման առաջնահերթությունը, ինչը թույլ կտա արդյունավետ պետական ապարատ ձևավորել և ստեղծել համապատասխան աշխատանքային միջավայր՝ որակյալ կառավարիչներ ներգրավելու համար:
Ողջունելով ներկայացված ծրագրերն ու բարեփոխումները՝ Բրիջիթ Բրինքը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարությանն դրանք հաջողելու գործում:
Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան գործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերին ու անելիքներին:
Հակակոռուպցիոն պայքարը հաջողելու հարցում Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել կոռուպցիայի զարգացմանը նպաստող միջավայրի փոփոխությունը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներում կառավարությունը շեշտը դրել է հենց այդ հանգամանքի վրա: Այս համատեքստում երկուստեք կարևորվել են հանրային մտածելակերպի փոփոխության, հետադարձ կապի և հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքները, փորձի փոխանակումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մեծ ներուժ ունեցող մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում գործակցության խորացման շուրջ:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


