USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ակնածանքի և շնորհավորանքի խոսք «USArmenianews.com» լրատվական կայքին...
2016-12-01 23:12:00
Տպել Տպել

Շնորհավորական խոսքերս միաձուլվում են երախտիքի արտահայտությանս, երբ գիտեմ, որ այսօր ջերմագին խոսքերի առիթ կա` ուղղելու Լոս Անջելեսի հայկական լրատվական կայքի ամբողջ խմբագրակազմին` հանձին խմբագիր Գայանե Մանուկյանի, ում շնորհիվ մենք տեսանելի դարձանք համայն հայությանը:
Լրացավ կայքի մեկ տարվա ակտիվ ու ազնիվ գործունեությունը, իսկ այդտեղ իր արժանվույն տեղն ունեն նաև Արցախի սահմանամերձ բնակավայրի` Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհուս ու իմ աշակերտների ուրախ և տխուր օրերի մտորումները: Դա դպրոցական մի կյանք է, որ ամեն օր համալրվում է այդ կայքի «Մանկավարժի անկյուն» բաժնում: Դրանք նաև գեղարվեստական վերլուծություններ են, մանկավարժի խոհեր, հասարակական կյանքի իրադարձությունների արձագանքներ, որ այս ամիսների ընթացքում տեղ գտան նաև կայքի այլ բաժիններում:
Այդ ճանապարհին ես առնչվեցի լուսավոր մարդկանց հետ... Առանձնահատուկ ակնածանքս և շնորհակալությունս հրաշալի հայուհուն` խմբագիր Գայանե Մանուկյանին և Արմեն Ալխասյան լավագույն անհատականությանը, ով այդ կայքում, շաբաթվա յոթ օրերի քսանչորս ժամն անգամ իմ նյութերը տեղադրելու իր ակտիվ ու ազնիվ պատրաստակամությամբ, դրանք հասանելի է դարձնում ինձ:
Այս մեկ տարվա ընթացքում հպարտության զգացում ունեցա, որ օտար ափերում այսպես հրաշալիորեն պահպանվում է հայկականն ու հայեցին: Այս կայքում մանկավարժիս մտորումներին տեղ տալը մեծագույն ոգևորություն բերեց նաև իմ աշակերտներին: Արդեն մեկ տարի է, ինչ Արցախի դպրոցի ուսուցչուհիս իր աշակերտների հետ մի նոր հարաբերությամբ լուսաբանվում է այս կայքում` ի տես շատ-շատերի, և մենք ուրախ ենք, որ մեր կողքին և մեզանից շատ հեռու իր գործունեությամբ այս կայքը կարողացել է վաստակել բոլորիս սերն ու հարգանքը:
Սրտանց շնորհավորում եմ այս տարեդարձը և միանում իմ աշակերտների` կայքին ուղղված շնորհավորական խոսքերին. «Մեր դասարանի կողմից շնորհավորում եմ կայքի գործունեության մեկ տարին, որ օտար ափերում կարոտաբաղձ հոգով կարողանում է պահպանել հայոց լեզուն, ազգային ավանդույթներն ու հայեցին /Սամվելյան Անժելիկա, 7-րդ ա դասարան/:
«Շնորհիվ այս կայքի և իմ ուսուցչուհու` շատ-շատերը իմացան, որ այս գողտրիկ Արցախում նույնպես կան խելացի ու շնորհալի երեխաներ, որոնց մասին հեռուներում չգիտեին: Նման պատվի արժանացել եմ նաև ես, երբ իմ շարադրությունը տեղադրվել է այդ կայքում: 11-րդ դասարանցիների կողմից սրտանց շնորհավորում ենք կայքի բոլոր աշխատողներին, ցանկանում, որ այն տարիների ընթացքում բազում հաղթանակներ ունենա» /Մարդոյան Քրիստինե/:
«12-րդ հումանիտար դասարանի աշակերտների անունից շնորհավորում եմ մեզ հարազատ դարձած կայքին: Մեր մտքերը, մենք ինքներս տեսանելի դարձանք աշխարհին… Հաճելի է, երբ հասցեիդ գովասանական խոսքեր են հնչում, ավելի ճիշտ, հպարտություն ես զգում, երբ աշխարհի մյուս ծայրում հասանելի է դառնում խոսքդ, դա մեզ պետք է, առավելապես մեր երկիրը` Արցախը` աշխարհին ի ցույց դնելու համար: Ղարաբաղցու խոսքը, այն էլ` դպրոցականներիս, հասանելի է դառնում ամենուր, որի համար երախտապարտ ենք այդ կայքի ամբողջ խմբագրակազմին, նաև` մեր կողմից շատ սիրված ու հարգված ուսուցչուհուն» /Անդրյան Անգելինա/:
Այս ջերմագին խոսքերին ուզում եմ ավելացնել հոգուցս բխած հույզերի մի բույլ, որ այս հայկական լրատվականն ինձ համար ուրվագծել է մի փոքրիկ կենսագրություն, նրա շնորհիվ մեկ տարվա ընթացքում տպագիր տառերի շարվածքով անմահացավ մի նոր կյանք, որտեղ ուսուցչուհի կա` լրագրողական մի նոր աշխատանքով, իսկ հեռուներում հայկական լրատվական կա, մի հայրենակարոտ օջախ, որ հարազատ ձայնով միշտ կանչում է ինձ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1463 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook