USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դպրոցականների շնորհավորանքի խոսք
2016-12-01 23:22:00
Տպել Տպել

12-րդ հումանիտար դասարանում եմ, հավաքում եմ նրանց նամակները, որ Լոս Անջելեսի հայկական USArmenianews.com լրատվական կայքի մեկ տարվա գործունեությանն է նվիրված: Անկեղծություն կա այստեղ, մի քանի տողերում արտահայտված շնորհավորանքի խոսք:
Կարապետյան Սյուզաննա: «Ուզում եմ շնորհավորել կայքի միամյակը, թող այն աճի, ընդլայնվի, ավելանա ընթերցողների քանակը, նաև շնորհակալությունս ամբողջ խմբագրակազմին, մեր ուսուցչուհուն, որոնց շնորհիվ հնարավորություն ընձեռվեց երևալու աշխարհին»:Բաղրյան Իննա: «Շնորհավորում եմ կայքին այս գեղեցիկ հոբելյանի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ, բազում ձեռքբերումներ իրենց ազգանպաստ և նվիրական գործում: Այս լրատվական կայքը բացառիկ է, այն իր առանցքային դերակատարությունն ունի Սփյուռքում մայրենին տարածելու ուղղությամբ: Ես ուշադիր հետևում եմ գրեթե բոլոր հրապարակումներին և վստահաբար կարող եմ ասել, որ այս կայքը իր հոդվածներով ու որակով լավագույն լրատվականներից մեկն է: Առանձնապես ուզում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել մեր ուսուցչուհուն, որ մեզ հնարավորություն տվեց թևեր առնելու և մեր մտքերը ներկայացնելու բոլորին»:

Ջավադյան Վարդուհի: «Երկուսին էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել` ուսուցչուհուս, ում շնորհիվ մենք մտերմորեն մեր մտքերով ու կարծիքներով անկեղծացանք, և կայքին, որ հնարավորություն ընձեռեց տեսանելի դառնալ շատերին: Սրտանց շնորհավորում եմ կայքին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում` միշտ էլ շարունակական լինի նրա ակտիվ գործունեությունը»:

Աղաբեկյան Սեյրան: «Շատ ուրախ եմ, որ իմ մտքերն էլ տեղ են գտել այդտեղ: Շնորհավորում եմ այս կայքի անդրանիկ տարեդարձը և ցանկանում բեղուն ստեղծագործական գործունեություն»:

Ղուլյան Գեղեցիկ: «Անչափ ուրախ եմ, որ մեր հայրենիքից հեռու` օվկիանոսից այն կողմ, կան մարդիկ, ովքեր ճանաչում են մեզ և ողջունում մեր մտքերը: Լոս Անջելեսի կայքին հայտնում եմ շնորհակալությունս` մեզ տեսանելի դարձնելու համար, և շնորհավորում եմ նրան իր մեկ տարվա գործունեության համար»:

Կարապետյան Արմինե: «Ինձ թվում է` յուրաքանչյուր մարդ սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Ես նույնպես պատկանում եմ այդ մարդկանց թվին: Երբ երևացի Լոս Ամջելեսի այս կայքէջում, մի տեսակ հպարտություն զգացի, որ մարդիկ կարող են կարդալ իմ խոսքերը: Քանի որ կայքի մեկ տարին է, շնորհավորում եմ և ցանկանում, որ այն շարունակի իր գործունեությունը և միշտ էլ հետաքրքիր նյութերով լինի ուշադրության կենտրոնում»:

Արզումանյան Լադա: «Ուզում եմ շնորհակալությունս հայտնել այս կայքին, մեր` աշակերտներիս ձայնը լսելի դարձնելու համար: Կարծում եմ` սա մեծ գործ է, որ մեր մտքերը հրատարակվում են այստեղ, ամեն կայք չէ, որ ուշադրություն է դարձնում դպրոցականներիս կարծիքներին: Թող միշտ ծաղկի այն և լսելի դարձնի մեր խոսքը բոլորին»:

Դանիելյան Անուշ: «Հիրավի, մեծ գնահատանքի է արժանի այս կայքի գործունեությունը, որքա~ն ուրախ եմ, որ մեր խոսքերը, սահմանամերձ բնակավայրիս դպրոցը և մենք տեսանելի ենք դառնում ամենուր: Շնորհավորում եմ կայքի մեկ տարին, ցանկանում ստեղծագործական բեղուն ճանապարհ»:

Մնում է ասել, որ սերնդափոխության ճանապարհին մեր ստեղծագործական միտքն արթուն պահելու, անմնացորդ նվիրումի ու ներշնչանքի համար այդ կայքը մեզ միշտ էլ կուղեկցի, ու «Մանկավարժի անկյունը» իր մեջ ամբարած նյութերով ամեն տարի կազդարարի դպրոցական կյանքի մի նոր գրքի ծննդյան մասին: Տարիներ կանցնեն, ու այդ կայքն էլ իր մեջ ամփոփած նյութերով կդառնա տարեգրություն, որը հիացմունքով իր էջերում կպահի նաև անցած օրերի մի դպրոցական կյանք:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1762 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook