USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀԿ-ն «փչացրեց» Կարեն Կարապետյանին
2016-12-02 12:14:00
Տպել Տպել

Վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ դեռ նոր էր ստանձնել իր պաշտոնական պարտականությունները, վերջինս շատ կոնկրետ և հստակ քայլերով հանձնարարկաններ տվեց նախարարություններին և գերատեսչություններին:

Հանդես գալով բացառապես տեխնոկրատին և հեղափոխանականին վայել հայտարարություններով, հանրության մեջ փորձեց արթնացնել հավատ դեպի քաղաքական, իշխանական համակարգ:

Կառավարության յուրաքանչյուր նիստին խոսվում էր փոքր բիզնեսի ձեռքը բռնած սպասարկումներ և արտոնյալ դաշտ ստեղծելու, հարկային ու մաքսային բեռի թեթևացման կամ նվազման, կոռուպցիոն ռիսկերի վերացման, ազատ մրցակցային դաշտ ապահովելու մասին:

Քայլերը ավելի հուսադրող դարձան, երբ հոկտեմբերի առաջին կեսին ՀՀ ժամանեց Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:

Հանդիպման ժամանակ քնարկվել էր ոլորտի բարեփոխումներին ուղված ծրագրերը, իսկ ահա վարչապետ Կարեն Կարապետյանը իր հերթին ներկայացրել էր կառավարության ծրագրեր՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ և ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է:

Այս առումով Կարեն Կարապետյանը կարևորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը և նշել, որ վերոնշյալ աշխատաժողովն օգտակար հարթակ է ոլորտին վերաբերող շահագրգիռ քննարկումների համար:

Politik.am-ի ստացած տեղեկություններով իրականում կատարված բարեփոխումները շատ կարճ տևեցին: Սկզբնական շրջանում, երբ դեռ Կարեն Կարապետյանի ազդեցությունը նոր էր և համակարգին անծանոթ, իրականում զգացվում էր որ մաքսային դաշտը փորձում էր իրեն, ոչ այդքան ծանոթ, բայց օրենքի շրջանակներում կատարել իր լիազորությունները,առանց հավելյալ ձգձգումների և գանձումների, ինչը ներկրողների մոտ զարմանք և հույս էր արթնացրել:

Իսկ ահա վերջին օրերին բուռն քննարկման ալիք բարձրացրերց Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամագրվելու հայտարարությունը, ինչը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարին հասատվեց:

Պաշտոնապես իշխանական կլանի ներկայացուցիչ դառնալով շատ հույսեր հօդս ցնդեցին, և դա իր անմիջական ազդեցություն ունեցավ, բարեփոխվող համակարգի վրա, ներկրողները վերջին շրջանում բախվեցին այն խնդրին ինչը կարելի է ասել մեկ ամսով կասեցվել էր:

Մաքսայինում հասկանալով, որ նորանաշանակ վարչապետը շատ շուտով դառնալու է իրենց պաշտելի համակարգի ներկայացուցիչներից մեկը և գործելու է ՀՀԿ-ին բնորոշ սկզբունքերի շրջանում, և չի կարող տարբերվելու համար նման բարեփոխումների գնալ, վերսկսեցին աշխատանքը իրենց բնորոշ ձեռագրով:

Փաստորեն ՀՀԿ-ին անդամակցելով, Կարեն Կարապետյան հեղափոխականը, միաձուլվեց արդեն իսկ բարոյազրկված իշխանական համարգին, ինչն էլ իր հերթին փչացրեց վարչապետին:

politik.am

Այս նյութը դիտել են - 1079 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook