USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գործարարը 10 տոննա բանան է ներկրում Հայաստան և կհրապարակի ամբողջ ընթացքը
2016-12-03 23:12:00
Տպել Տպել

«Չոր մարքեթինգ»-ի և gg Տաքսիի հիմնադիր Վահրամ Միրաքյանը որոշել է բանան ներմուծել Հայաստան: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Քանի որ մենաշնորհների վերացման ու հատկապես բանանի ներկրման թեման վերջերս շատ շոշափվեց, մի գործընկերոջ հետ որոշեցինք ներկրել, մոտ 10 տոննա: Գնումն արված է, ARARAT TRANS-ի ֆուռն արդեն գալիս է դեպի Հայաստան: Քանի որ, ինչպես տեսանք, ներկրողներին խանգարելու դեպքեր իրոք եղել են, ես կփորձեմ ներկայացնել ու պատմել ձեզ ամբողջ գործընթացը: Արդյունքում կտեսնենք, թե իրականությունը վարչապետի ասածն է, թե այլ է»:

Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում բանանի ներմուծման մենաշնորհը պատկանում է «Քեթրին գրուպ» ընկերությանը, որն ասոցացվում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ: Վերջինս հերքում է, որ կապ ունի այդ ընկերության հետ:

Պաշտոնը ստանձնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան: Նոյեմբերի սկզբին Հայաստան էր ներմուծվել բանանի խմբաքանակ, ինչի դեմ խոչընդոտներ էին հարուցվել: Հայաստան մտնելուց հետո «անհայտ անձինք» առաջարկել էին գնել այդ խմբաքանակը և զգուշացրել, որ այլևս չզբաղվի այդ գործով:

Ավելի ուշ Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ օգնել է ներմուծողին վերացնել խոչընդոտները, և բանանը հաջողությամբ ներկրվել է Հայաստանը:

Վահրամ Միրաքյանը գրում է. «Եթե հանկարծ սկսեցի չանդրադառնալ թեմային, ինչպես նաև դադարեցի հետագայում ներկրել, արդեն կարող եք ենթադրել արդյունքի մասին: Իսկ եթե լավ ստացվեց ու լուսաբանվեց, ապա շատերը կկպնեն գործին, ու էդ դեպքում բոլորին կանգնեցնել չի ստացվի: Կխնդրեմ թեման տարածեք, հատկապես լրագրողները: Մի քանի օրից կհասնի Հայաստան, կգրեմ ընթացքի մասին»:

lragir.am

Այս նյութը դիտել են - 2227 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook