USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տրանսպորտային նման միջոցներով ուղևորափոխադրում իրականացնելն անթույլատրելի է.Տարոն Մարգարյան
2016-12-05 09:18:00
Տպել Տպել

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 33 վարչական արձանագրություն:
Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել հետևողական:
«Բոլորիս է հայտնի, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ներկա վիճակը հեռու է բավարար լինելուց, բայց կան տարրական պահանջներ, որոնց պահպանումը պարտավոր են ապահովել շահագործող ընկերությունները:

Անընդունելի է, երբ 21-րդ դարում քաղաքացիներին սպասարկող փոխադրամիջոցում նստարանների փոխարեն տեսնում ես, ժողովրդի լեզվով ասած, իշաոտնուկներ: Էլ չեմ խոսում փնթի ու կիսախարխուլ սրահների մասին:

Տրանսպորտային նման միջոցներով ուղևորափոխադրում իրականացնելն անթույլատրելի է, և հստակ նախազգուշացրեք շահագործողներին, որ կրկնվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կլուծվեն նրանց հետ պայմանագրերը:

«Ավտոբուս» ՓԲԸ-ի կազմում մենք ունենք որոշակի մեքենաքանակ, որը կլրացնի այն բացը, որը կառաջանա միկրոավտոբուսները երթուղուց դուրս բերելու պարագայում», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել «Երևանտրանս» ընկերությանը խստացնել հսկողությունը երթուղի դուրսբերվող տրանսպորտային միջոցների սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս նյութը դիտել են - 1504 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook