- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԶԻՆՎՈՐԻ ԸՆՏԱՆԻՔՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
46-ամյա Քամալյան Ջեմմայի բազմանդամ ընտանիքը բնակվում է մշտապես թշնամու գնդակոծության տակ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Սևքար գյուղում:
5 երեխաներից ավագը ծառայում է Հայոց բանակում: Ընտանիքը, որը չունի սեփական կացարան` ապրում է վարձով: Քամալյանների տունը զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից, սակայն դրսում չհայտնվելու համար պետությունից տրվող չնչին գումարից վճարում է նաև տան վարձը:
Ընտանիքի մոր խոսքերով` չունենալով աշխատանք, այնուամենայնիվ, ամռանը փորձում են անտառից հավաքած բարիքների շնորհիվ մեղմել երեխաների քաղցը, սակայն այդկերպ ևս հնարավոր չէ ընտանիք պահել` հատկապես հիմա` ձմռան խիստ սառնամանիքին:
Պատահում է, որ 56-ամյա ազատամարտիկ ամուսինը գյուղում չնչին գումարի դիմաց որոշ աշխատանքներ է կատարում, սակայն դրանք ևս մշտական բնույթ չեն կրում, իսկ երեխաները ամեն օր սնվելու կարիք ունեն: Մեր մշտական հարցադրումներից մեկին, որ հղում ենք բոլոր ընտանիքիներին, թե առաջնահերթ ի՞նչ է ցանկանում ունենալ ընտանիքը`տիկին Ջեմման նշեց, որ այսօր` այս ցուրտ ձմռանը, առավել քան լուրջ է սննդի հարցը, որպեսզի երեխաները հացին մոտենալիս` իր աչքերի մեջ վախեցած չնայեն և համարձակ ուտեն այնքան, որ կիսաքաղց չքնեն:
Այս բազմանադամ ընտանիքում խնդիրները շատ են, հաշվի առնենք, որ տունը գտնվում է անբարեկարգ վիճակում, կենցաղային իրերից գրեթե զուրկ, ինչ էլ կա` պատկանում է տանտիրոջը: Մոտենում է Ամանորը, իսկ այս ընտանիքում անգամ հեռուստացույց չկա, որը գոնե ինչ-որ չափով երեխաներին կկտրեր առօրյա ծանր հոգսերից:
Մոր խոսքերով`անգամ մեկ պարկ ալյուրը մեծ ուրախություն կպարգևի իրենց: Երեխաները որքան կուրախանան, եթե ձմռան այս ցրտին տաք հագուստ և կոշիկներ ունենային:
Եւ որքան ուրախալի կլիներ, եթե այս ընտանիքը Ամանորին ընդառաջ մեր օգնությունների շնորհիվ փոքր-ինչ թեթևացներ իր հոգսերը, լուծվեր հացի խնդիրը, Ամանորին գոնե թեթև տոնական սեղան ունենային, անգամ հնարավորություն ստեղծվեր, որ ընտանիքը խոզեր և հավեր պահեր` որպես մշտական եկամուտի աղբյուր:
Սիրելի՜ հայրենակիցներ, պատկերացրեք, որ միասին կարող ենք ուրախ և անհոգ Ամանոր նվիրել այս բազմանդամ ընտանիքին, որը բնակվում է սահմանամերձ Սևքար գյուղում:
ՄԻԱՑԵՔ "ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ" ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵՔ ԵՎՍ ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ:
ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ Բարեգործական/Hope for Armenians charity
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն