- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
-Տիկին Հակոբյան, շուրջ 8 տարի զբաղեցնում ենք Սփյուռքի նախարարի պաշտոնը, չե՞ք ձանձրացել նույն պաշտոնին մնալուց:
-Այդ հարցը լրագրողներին մի տեսակ շատ է հետաքրքրում /ժպտում է/: Ի տարբերություն մյուս նախարարությունների, որոնք արդեն շուրջ 100 տարեկան են, Սփյուռքի նախարարությունն ընդամենը 8 տարեկան է: Առնվազն 2-3 տարի հարկավոր եղավ, որպեսզի այն կայանա, հաստատվի, ծրագրեր մշակվեն, Սփյուռքը վստահություն ունենա ու գա դեպի այս նախարարություն: Կարելի է ասել, որ ընդամենը 5 տարի է, ինչ իր ամբողջ ներուժով և բոլոր ուղղություններով գործում է Սփյուռքի նախարարությունը: Ի տարբերություն մյուս նախարարությունների, որոնցում հրամաններ տալով են կազմակերպում աշխատանքը, մեզ մոտ միակ գործիքը, որով Սփյուռքի հետ աշխատում են, բանակցելն է, հարցադրումներ անելը, խնդրելը, երկխոսելը: Մինչ համահայկական կառույցները սկսեցին մեզ վստահել, բավականին ժամանակ անցավ: Սփյուռքն այնքան մեծ է և այնքան խնդիրներ կան տարբեր վայրերում, որ ամեն օր մի նախաձեռնություն է ծնվում ու սկսում ենք դրա ետևից գնալ: Զբաղեցրած պաշտոններում ես հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը: Գլխավոր գնահատողները իմ երկրի ղեկավարությունն է և հանրապետության նախագահը: Եթե նախագահը և վարչապետը որոշում են, որ ես այս տեղում իմ փորձով ու գիտելիքներով պետք է աշխատեմ, ուրեմն ես կաշխատեմ:
-Լուրեր շրջանառվեցին, որ նոր կառավարությունում ընդգրկվեցիք, քանի որ Ձեզ համար բարեխոսել է Ձեր քրոջ խնամի Սամվել Կարապետյանը: Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:
-Տիկի՛ն Հակոբյան,Դուք մաթեմատիկոս, իրավաբական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր եք, ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք պատգամավոր, այնուհետև՝ նախարար:
- Այո, մաթեմատիկոս եմ, դասախոսել եմ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Թե՛ համալսարանում և թե՛ հանրապետության մասշտաբով հասարակական ակտիվ գործունեություն եմ ծավալել նախկին Կոմունիստական երիտասարդական միության շրջանակներում, որում ընդգրկված էր 700 հազար անդամ, և ես ղեկավարում էին այդ կառույցը: Մեծ մասամբ հենց այդ տարիներին ձևավորվեցին իմ կազմակերպչական հմտություններն ու փորձը: Այս ամենն օգնեց, որպեսզի արդեն 1986թ. դառնայի պատգամավոր՝ Հայաստանի Գերագույն խորհրդում: Մաթեմատիկական գիտելիքները և մտածողությունը բավարար չէին պետության հիմքերի կառուցմանը մասնակցելու՝ օրենքներ հեղինակելու համար: Օրենքի նախագծերը կազմելիս ես իրավաբանների հետ խորհրդատվության կարիք էի ունենում և նրանց անընդհատ չդիմելու համար, ես սովորեցի և ավարտեցի Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Ինձ շատ դուր եկավ իրավաբանական ոլորտը և մաթեմատիկայից զատ խորացա իրավագիտության ուսումնասիրության մեջ:
-Սոցիալական ցանցերում վերջերս բուռն քննադատությունների արժանացաք, սակայն մեր թղթակցի փոքրիկ հարցումը Գավառում, պարզեց, որ այնտեղ Ձեզ բավականին շատ են սիրում: Ինչպե՞ս կբացատրեք այս հակասությունը:
-Չկա տարակարծություն Երևանում և Գավառում: Ֆեյսբուքում կան կեղծված խմբեր, որոնք անհասկանալի մարդկանց կողմից ֆինանսավորվում են և կա լրագրողների ու օգտատերերի մի անպատասխանատու տեսակ, որը հաց է վաստակում չլսված և չտեսնված բաներ գրելով: Հարցրեք իմ աշխատակիցներին, Կառավարման ակադեմիայի իմ ուսանողներին, միասին դուրս գանք փողոց և կտեսնեք, թե մարդիկ ինձ ինչպես են ընդունում:
-Աշխատել և շփվել ե՞ք մեր ՀՀ վարչապետերի հետ, ու՞մ հետ էր Ձեզ ավելի հեշտ:
-1980թ.-ից կառավարության բոլոր ղեկավարների հետ այս կամ այն կերպ աշխատել եմ՝ նաև այն ժամանակ, երբ խորհրադարանի անդամ էի: Յուրաքանչյուրն ունի իր ոճը, մոտեցումը, մեթոդները, բայց բոլորն էլ աշխատանք են պահանջել: Վարչապետի տեսլականի հետ համապատասխանեցնում ենք մեր ծրագրերը, քայլերը, առաջնորդվում նրա կողմից առաջարկված մոտեցմամբ: Միայն դրանք են ուղղորդվում, իսկ իմ աշխատանքի ձևը և բովանդակությունը չեն փոխվում:
-Ձեզ պատկերարցնու՞մ եք վարչապետի պաշտոնում:
-Ես ինձ որ պաշտոնում որ պատկերացրել եմ, այդ պաշտոնում էլ աշխատում եմ: Ամենաբարդ, ծանր և պատասխանատու պաշտոնն է վարչապետի պաշտոնը, քանի որ բոլոր տնտեսական, սոցիալական, մշակութային առումով սպասելիքները վարչապետից են և նա է պատասխանատու դրանց համար՝ իր թիմով, ծրագրով և գործունեությամբ:
-Ձեզ ընդգրկել էինք Շաբաթի քաղաքական կոմիքսներում, նեղացել եք մեր հումորներից:
-Ճիշտն ասած այստեղ ես ուղղորդվածություն էի տեսնում: Այնտեղ նստած է հիսուն մարդ, բայց ամենաշատը փորձում էիք ինձ դերակատարություն տալ: Ես դա չեմ ընդունում: Կատակներ սիրում եմ, բայց երբեմն չափն անցնում եք, (ժպտում է) որը անձնական է և չի կարելի: Ոչ անձնական բնույթի կատակներն ինձ համար ընդունելի են:
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար
Մանրամասներ՝ զրոներում նստած Արտակ Գալստյանի մասին. Գայանե Զարգարյան
Հովիկ Աբրահամյանից դատախազությունը պահանջում է 59 անշարժ գույք, 21 մլրդ դրամ և այլն