USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես թույլ չեմ տա, որպեսզի իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվի ուժ․ Վահան Շիրխանյանը Բանդայի գործով նիստին կրկին ներկա չէր Hraparak
2017-01-13 22:19:00
Տպել Տպել

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց հանցավոր համագործակցության վերաբերյալ կամ ինչպես հայտնի է, բանդայի գործով դատական նիստը՝ գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի չներկայանալու պատճառով։

Վերջինիս փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ Շիրխանյանը ցանկանում է ներկա գտնվել դատական նիստին, սակայն առողջական խնդիրներից ելնելով չի կարողանում, նա անգամ ինքնուրույն չի կարողանում լոգանք ընդունել․ «Բժշկական ծառայության կողմից կազմված տեղեկանքը, որը ներկայացվել է դատարանին, կեղծ է, քանի որ արդեն մի քանի ամիս անկողնային ռեժիմ է նշանակված նույն բժշկի կողմից»։

Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կա այդպիսի նախադեպ, երբ ամբաստանյալին պատգարակով են տեղափոխում դատական նիստերի դահլիճ․ «Եթե անգամ չլիներ այդպիսի նախադեպ, պետք է ստեղծվի, որովհետև ցանկացած նախադեպ նախ ստեղծվում է։

Կամ պետք է պատգարակով տեղափոխել Վահան Շիրխանյանին, կամ նրան բուժել։ Բժիշկը ասել է, որ նա պատգարակի կարիք չունի, այդ նույն բժիշկը նշանակել է անկողնային ռեժիմ։ Ես պնդում եմ, որ այդ տեղեկանքը կեղծ փաստաթուղթ է։ Արդեն 4 ամիս է Շիրխանյանը այդ իրավիճակի մեջ է, եթե մարդը իր ֆիզիկական տկարության պատճառով ամիսներ շարունակ չի կարողանում իր հիգիենայի հարցը լուծել, եթե ինքը մի հարկ չի կարողանում իջնի, որպեսզի լոգանք ընդունի, ինչպե՞ս կարող է դատարանի նիստերի դահլիճ գալ»։

Հայկ Ալումյանի խոսքով՝ Շիրխանյանին այժմ խոշտանգում են, իրավիճակը գնալով բարդանում է, այդ մասին ՄԻՊ-ից որոշում կա․ «Եթե հանկարծ փորձ կատարվի բռնությամբ բերել դատավարության, երբ ինքը 20 րոպեից ավելի չի կարողանում նստել, և նրան այդ ցավերի մեջ բռնի ուժով պահեն, իմ կողմից կձեռնարկվի միջոցներ, որպեսզի այս դատավարությունը ընթանա նորմալ հունով։

Ես թույլ չեմ տա, որպեսզի իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվի ուժ»։ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը) ինչպես նաեւ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաս տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք պահելը ձեռք բերելը կամ փոխադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Վահան Շիրխանյանը Բանդայի գործով նիստին կրկին ներկա չէր

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 3226 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook