- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































2016 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի արձանագրած՝ լրագրողների նկատմամբ բազմաթիվ բռնությունների, ճնշումների ու խոչընդոտումների փաստերը վկայում են, որ հայաստանյան ԶԼՄ-ներն ու դրանց աշխատակիցները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում։
Դրա ամենացայտուն ապացույցը հուլիսի 17-ից 30-ը Երեւանի Խորենացի փողոցում ու Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններն էին։ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։ Ընդ որում՝ դրանք աննախադեպ էին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ հատուկ միջոցներ կիրառելու առումով։
Հուլիսյան իրադարձությունների ընթացքում ԽԱՊԿ-ի տվյալներով՝ ոստիկանական գործողություններից տուժեցին 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների եւ հետապնդումների։ Թեեւ այդ դեպքերով հարուցված քրեական գործով 8 անձանց մեղադրանք է առաջադրվել, որոնցից 7-ը կանգնել են դատարանի առջեւ, այնուամենայնիվ, ԽԱՊԿ-ի գնահատմամբ՝ սա համարժեք չէ բռնությունների եւ ճնշումների ծավալներին։
Լրագրողների նկատմամբ ուժ կիրառելու եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստեր են գրանցվել նաեւ սեպտեմբեր-հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների լուսաբանման ընթացքում, ինչպես նաեւ այլ՝ համեմատաբար հանդարտ ժամանակահատվածներում։ Ընդհանուր առմամբ 2016-ին ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել են 26 լրագրող ու օպերատոր, ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 33 խախտում։
2016 թվականին տարբեր դատարաններում վարույթ են ընդունվել ԶԼՄ-ների ու լրագրողների ներգրավվածությամբ 17 նոր դատական գործեր, որոնցից 14-ը վերաբերում են վիրավորանքին եւ զրպարտությանը, 2-ը՝ դրամաշորթությանը, եւս 1-ը՝ անմեղության կանխավարկածի խախտմանը։ 2016-ին իշխանությունները հանդես եկան ԶԼՄ-ներին վերաբերող մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք ըստ ԽԱՊԿ-ի եւ գործընկեր լրագրողական կազմակերպությունների՝ Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, ռեգրեսիվ բնույթի էին։ Այս առումով ամենաուշագրավը ՀՀ ընտրական նոր օրենսգրքի 65-րդ հոդվածն է, որն անհիմն սահմանափակումներ է պարունակում եւ լրատվամիջոցների գործունեության ազատությունը ապահովելու առումով ստացվել է շատ ավելի վատը, քան նախորդ օրենսգրքի համապատասխան դրույթները:
Ի տարբերություն սրան, ընտրություններին վերաբերող՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից ԽԱՊԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների առաջարկությամբ հանվեցին կամ վերաձեւակերպվեցին մի քանի վտանգավոր հոդվածներ, որոնք կկաշկանդեին լրատվամիջոցների աշխատանքը։
Տարվա կարեւոր իրադարձություններից էր անալոգայինից թվային հեռարձակմանն ամբողջական անցումը, որը պաշտոնապես ավարտվեց հոկտեմբերի 26-ին։ Սակայն մոտ յոթ տարի տեւած այս գործընթացը լուրջ մարտահրավեր դարձավ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների համար, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով հայտնվեցին փակման եզրին։ Այդ հեռարձակողների խնդիրների լուծման համար ԽԱՊԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների նախաձեռնած բանակցությունները բնագավառի պատասխանատուների հետ տարեվերջի դրությամբ դեռ շարունակվում էին։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է





