- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հարգելի այցելուներ,
Անցած տարվա վերջին օրերին top-news.am կայքը մի տեսանյութ հրապարակեց, որն ամբողջությամբ առնչվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008-2015թթ. հարցազրույցներին ու հայտարարություններին: Տեսանյութի հեղինակները արդարացիորեն նկատել են, որ նախագահ Քոչարյանի՝ տարբեր տարիներին և տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ արված կանխատեսումները մեծապես իրականություն են դարձել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինչպես այդ տեսանյութը, այնպես էլ դրա սղագրությունը:
2014 թվականի հունվարի 13-ին 2rd.am-ին տված հարցազրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր հետևյալը. "Ես արտահայտվել ու արտահայտվելու եմ Հայաստանի ներկայի ու ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ՝ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից: Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին և անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց: Գուցե երբեմն չափից դուրս շիտակ է ստացվում, բայց նաև՝ մատչելի ու կարևորը՝ ազնիվ":
Եվ իրոք, անցած տարիներին, թերևս, չի եղել որևէ կարևոր հարց, որի վերաբերյալ նախագահ Քոչարյանը, խոստմանը հավատարիմ, հրապարակայնորեն կարծիք հայտնած չլինի: Սակայն այդ մասին չէ միայն, որ այսօր, Ամանորի նախաշեմին կուզենայինք նշել: Առավել հետքաքրքրական է, որ 2008 թվականից այս կողմ մեր երկրի տնտեսական իրավիճակի, ներքաղաքական կացության, արտաքին քաղաքականության և այլնի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականանում են հստակ պարբերականությամբ:
Բերենք մի քանի օրինակ.
Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումն այս հարցով հայտնի է. նա դեմ էր իր իսկ խոսքով՝ "մեռելածին արձանագրություններին" և ընդհանրապես, այսպաես կոչված՝ “ֆուտբոլային դիվանագիտությանը”, ինչի մասին հայտարարել էր ի սկզբանե՝ դեռևս 2008-ի հուլիսին "Մեդիամաքս" գործակալությանը տված հարցազրույցում: Այնուհետ, 2009 թվականի սեպտեմբերին, երբ հայ-թուրքական բանակցությունների ճակատագիրը դեռ չեր որոշվել, Երևանում ԱՄՆ դեսպան Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կանխատեսել էր. /մեջբերումը՝ Վիքիլիքսից/ "Թուրքերն օգտագործում են արձանագրությունները՝ բանակցություններն արհեստականորեն երկարաձգելու, Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու և Հայաստանին առավելագույն վնաս հասցնելու նպատակով: Հայկական կողմը ներ է քաշվել մի գործընթացի մեջ, որն անարդյունք ավարտվելու մեծ ռիսկ է պարունակում: Եթե բանակցողը ես լինեի, ապա թուրքերի համար հստակ ու կոշտ ժամկետ կսահմանեի հարաբերություններ հաստատելու ու սահմանը բացելու մասով: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի": Ինչպես հայտնի է, հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս էլ սառեցված են, դրանց ապագան մնացել է անորոշ: Ինչպես և կանխատեսում էր Ռոբերտ Քոչարյանը, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին լուրջ հարված հասցվեց, իսկ թուրքերի հետ պայմանավորվելու գործընթացն ինքնին բացասական նստված թողեց հայկական Սփյուռքում ու անվստահություն ծնեց Հայաստանի իշխանությունների հանդեպ:
Տնտեսության և Էներգետիկայի վերաբերյալ: 2014 թվականի հունիսի 14-ին Yerkir.am կայքին տված հարցազրույցում Քոչարյանը նշել էր. ""Որոտանի" վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների /կամ անկշտության/ դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը": 2014 թվականի հունվարի 13-ին 2rd.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով "Գազպրոմի" հետ կնքած նոր պայմանագրին և մասնավորապես դրա այն կետին, որով այդ ընկերությանը մեր երկրի էներգետիկ ոլորտում մինչև 2043 թվականը բացառիկ պայմաններ էին տրվում, նախագահ Քոչարյանը հռետորական հարց էր տվել. "Պատանդ չի՞ դառնա, արդյոք, երկրի էներգետիկան վերոհիշյալ համաձայնագրի ձեռքին": Հիշեցնենք, որ 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագները իրոք թանկացան, իսկ հայաստանյան և ռուսական մամուլում արդեն այսօր լուրեր են շրջանառվում էլէներգիայի սակագների և ռուսական գազի հերթական թանկացման մասին:
Հիշենք Ռոբերտ Քոչարյանի ևս մի քանի կանխատեսումներ, որոնք առնչվում են մեր երկրի տնտեսությանը: 2013 թվականի հունվար, հարցազրույց "Մեդիամաքսին". "Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում և որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ: Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի՝ 2012 թվականին սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (98%)՝ հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ` պարտքի կառուցվածքի վատթարացմամբ)": Եվ իրոք, ըստ մամուլի հրապարակումների՝ 2007 թվականին ՀՆԱ-արտաքին պետական պարտք հարաբերակցույունը եղել է 12 տոկոս, իսկ 2015 թվականի սպասողական ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 48.3 տոկոս, այսինքն 2007 թվականի համեմատ արտաքին պարտքը ավելացել է 4 անգամ /400 տոկոսով/: Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2007 թվականին կազմել են մոտ 700 միլիոն դոլար, իսկ ընթացիկ տարում այն լավագույն դեպքում կկազմի 350 միլիոն դոլար՝ 2007-ի համեմատ կրճատվելով երկու անգամ:
2014 թվականի հունվարի 13-ի նույն հարցազրույցում, հակադարձելով այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին, Քոչարյանը աներկբա հայտարարաեց, որ "կառավարության ներկայացրած աղյուսակների տվյալները հեռու են հիփոթեքի իրական ծավալներից և պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձևակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները: Այսպիսի "թղթաբանական հիփոթեքը" որևէ ձևով չի խթանում իրական շինարարությունը": Այս պնդումը իրականություն դարձավ, չնայած, որ գույնզգույն աղյուսակներն ու պաշտոնական վիճակագրության թվերն այլ բան էին կանխատեսում: Հիշեցնենք, որ այդ ժամանակվանից` 2013-2015 թվականների համեմատական թվերով, շինարարության ծավալն անկում է ապրել շուրջ 22 տոկոսով, իսկ 2015 թվականի ծավալները կազմում են 2007 թվականի ծավալները ընդամենը կեսը:
Մեկ հատված էլ ռուսալեզու "Նոև Կովչեգ" պարբերականին տված հարցազրույցից /Քոչարյանը պատասխանում է լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը առաջիկայում/. "Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ: Ավելին, ի հայտ են եկել գլոբալ բնույթի նոր սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռ գնահատման կարիք ունի: Ինչպե՞ս կազդեն Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար կտևի դա, կավելանա՞ն պատժամիջոցները, թե՞՝ ոչ և այլն: Անհասկանալի է, թե ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության տարածաշրջանային բաղադրիչի հետ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո /խոսքը վերաբերում է Իրանի և Վրաստանի հետ ապրանքաշրջանառությանը/: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական առումով ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս հարցերի պատասխանները կամ չկան, կամ կրում են ենթադրական բնույթ: Իսկ դա նշանակում է, որ մենք բացասական սպասումների մեծ շրջան ենք մտել": Հատված մեկ այլ հարցազրույցից՝ 24 փետրվարի 2014թ., 2rd.am: "Ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները": Ցավոք, այս երկու հարցազրույցներում Քոչարյանի ներկայացրած բացասական կանխատեսումները ևս իրականություն են դարձել: Նայենք թվերին: Օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, 2013 թվականի համեմատ, 2015 թվականին արտահանման ծավալը չի աճել, իսկ ներմուծման ծավալը պակասել է ավելի քան 15 տոկոսով: Ըստ ՌԴ մաքսային վիճակագրության, Հայաստանից Ռուսատան արտահանման 2014 ծավալները 2013-ի համեմատությամբ նվազել են շուրջ 11 տոկոսով: Ըստ վերլուծությունների, 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը նվազել է մոտ 40 տոկոսով:
Եվ վերջապես, եկեք տեսնենք, թե ինչ էր կանխատեսում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ու հասարակական տրամադրությունների առումով, երբ վերլուծում էր իշխանությունների ու քաղաքական դաշտի այլ դերակատարների՝ այս կամ այն պահի դրությամբ որդեգրած ներքին ու տնտեսական քաղաքականությունը: 2011 թվականի նոյեմբեր. "Մեր պետական ապարատում և տեղական կառավարման մարմիններում համատարած կուսակցականացում է ընթանում: Սոցիալական լարվածության աճի պայմաններում դա շատ անհեռատեսական է: Դա կուսակցության ադմինիստրատիվ ռեսուրսի ուժեղացման պատրանք է ստեղծում, սակայն անխուսափելիորեն հանգեցնելու է կուսակցության վստահության պաշարի սննկացման, և կոալիցիայի քողն այստեղ չի կարող օգնել: Կուսակցությունը կարծես ասում է` "ես ամեն ինչ վերահսկում եմ", իսկ դա նշանակում է` "ես եմ պատասխանատու ամեն ինչի համար": Ի դեպ, 90-ականների սկզբին հենց դա տեղի ունեցավ ՀՀՇ-ի հետ, երբ լուրջ մտավոր պաշարով կուսակցությունը չափազանց մեծ ծանրություն վերցրեց ու պարզապես փլուզվեց պատասխանատվության բեռի տակ": Տվյալ համատեքստում պարզապես անհնար է չհիշատակել վեջերս կայացած սահմանադրական հանրաքվեն, որի իրական արդյունքները և քվեարկության ու դրան հաջորդող օրերի տարամադրություններն ուղղակիորեն գալիս են ապացուցելու Ռոբերտ Քոչարյանի խոսքերը:
Հաջորդիվ ներկայացվելիք հատվածները կարծես գրված լինեն ոչ թե տարիներ առաջ, այլ ուղղակիորեն նկարագրելիս լիենեն այսօրվա իրավիճակը: 3 մայիսի, 2012թ.: Հարցազրույց "Մեդիամաքսին": "Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության և հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենևին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն: Երկրի տնտեսական և քաղաքական առողջության "ձայնաազդանշանային համակարգը" արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում": 2013 թվականի հունվար, հարցազրույց Մեդիամաքսին. "Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին և անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեև հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում": Հիշենք նաև Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումն առ այն, թե իշխանությունների և ընդդիմության այսպես կոչված երկխոսությունը /2011թ./ ոչ մի դրական արդյունք չի տալու, իսկ բոլոր անդրկուլիսային պայմանավորվածությունների համար վճարելու է ժողովուրդը՝ իր առանց այդ էլ սակավ միջոցներից:
Այս օրինակները կարելի էր դեռ երկար շարունակել: Քոչարյանի՝ իրականացված կանխատեսումներ պարունակող հարցազրույցները կբավականացնեին ևս երկու-երեք այսպիսի տեսանյութի: Ի դեպ, այս ամենով հանդերձ, մենք ամենևին էլ նպատակ չենք հետապնդել պարզապես մատնացույց անել ՀՀ երկրորդ նախագահի հայտարարություններին բնորոշ այդ օրինչափությունը: Կարծում ենք /ու դա է մեզ համար առավել կարևոր/, որ արժե ևս մեկ անգամ վերընթերցել Ռոբերտ Քոչարյանի՝ նախկինում հնչեցրած մտքերը և ավելի մեծ ուշադրությամբ ընթերցել ու դիտել նոր հարցազրույցները: Փորձը ցույց է տալիս, որ նախագահ Քոչարյանի քաղաքական հեռատեսությունը խիստ առարկայական ու փաստական դրսևորումներ է ստանում:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


