- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մեծագույն շնորհակալությունս հրաշալի անհատականությանը` ֆրանսաբնակ հայուհուն` Նվարդ Մնացականյանին` այս տարածքում գեղեցիկ արարումների` իր ասմունքով տեսաերիզների ձևավորման համար, որտեղ կերպավորվում է անձը, հավերժանում պահը` հաճելի զգացողություն պարգևելով անհատին: Այդ հոգեպարար ու ազնիվ նվիրումի լավագույն նմուշներից մեկը մանկավարժիս արձակ խոհերն են` իր իսկ ընթերցմամբ և ձևավորումով:
Ապրում եմ սահամանամերձ Մարտակերտ քաղաքում, դասավանդում Արցախյան ազատամարտի նվիրյալ Վլադիմիր Բալայանի անունը կրող միջնակարգ դպրոցում: Ազատ ապրելու իրավունքը գերխնդիր է դառնում այստեղ, սահմանի մոտ այն վերաճում է ինչ գնով էլ լինի` կյանքը փրկելու ճակատագրական մտասևեռման, և համառորեն կառչում ենք հողից, որ փրկենք այն: Սահմանին մոտ հողի` արկերից ճաքճքած հառաչանքներն են մեզ հասնում, և զգում ենք, որ այդ պահին մարդը հերոսանում է ոչ միայն պատերազմի առաջին գծում, այլ իր հարազատ հողի վրա, և մարդու մեջ խոսում է հողի ձայնը: Սահմանի մոտ այսպես գոյատևելու ապրելակերպն այդ մենք չենք ընտրել, այստեղ բոլորս էլ` մեծից փոքր, նվիրյալներ ենք: Եվ այսպես հողի ձայնը ամեն օր արցունքից ծնված մի փոքրիկ հեքիաթ է հյուսում, որ արձագանքում է հոգուս կանչերի լուսե-լուսավոր գալիք օրերին` մարդկանց, աշխարհին, ամենքին ուղղված:
«Ես հավատում եմ լուսե օրերի, բայց ես չգիտեմ՝ իմ անգոյությամբ, գուցե գոյությամբ այնտեղ կլինե՞մ, թե չեմ լինի ես: Ես հավատում եմ լուսավոր օրվան, որ պիտի բացի նոր արշալույսներ, ես հավատում եմ, երբ նույնիսկ խամրած օրերիս մեջ էլ լույսի մի շող կա, ես հավատում եմ գալիք օրերի լույս երազներին, թեկուզ ես այնտեղ երբեք չլինեմ:
Խավար գիշերում անամպ երկնքի աստղերն եմ հաշվում, առավոտվա մանրիկ շաղի մեջ լուսե մի փոքրիկ արցունք եմ փնտրում, որ փայլում է այն կամ աղոտանում, երբեմն դառնում արցունքե հյուլե: Ափերիս մեջ էլ գգվում եմ նրան անափ կարոտով, արցունքից ծնված մի փոքրիկ շաղիկ դողում է հանկարծ, ու շաղիկների մի փունջ եմ գրկում, որ հողին պահ տամ: Արևոտ օրս պայծառ խենթությամբ սպասեցնում է ինձ արշալույսների հրավառության մի նոր հանդեսի, որ հրճվանքով լի պիտի շողշողա:
Ես հավատում եմ գալիք օրերին: Անզորությունս երբ լաց է լինում, սթափ հայացքով սաստում եմ նրան, որ հեռու մնա հոգիս պաշարած անհույս խավարից: Անորոշության պահերին անգամ կարեկցում եմ երբեմն նրանց, ում էության մեջ կարեկցանք չկա, անտարբերության չարիքի դեմ էլ երբեմն անձայն մաքառում եմ ես, որ միտքս հանկարծ չապավինի անհուսության թանձր մշուշին: Անկայուն մտքի անզորության դեմ փրկության ելքը գտնելու համար` հենվում եմ հանկարծ երազանքներիս խորքում ծվարած իմ էությանը, որ հույս է դառնում, երբեմն հավատ, որ սեր է դառնում, երբեմն` կարոտ, որ կյանք է դառնում ու մի նոր աղոթք` չարիքին ուղղված խոստովանության մի նոր եղանակ:
Իմ սուրբ հավատը… Սիրում եմ նրան երբեմն նույնիսկ, երբ հուսահատված, ցնցումից հետո նոր ուշքի եկած, բացում է հանդես, սիրով գեղգեղում, իր անուշաբույր և թովիչ ձայնով հոգիս է գրկում մեղմիվ շոյանքով և կամ տխրամած, գգվող հայացքով, խենթացած հոգով լուսե մի սիրուն կյանք է երազում: Լուսե հավատս….Նա միշտ ինձ հետ է՝ իր կողքին պահած մի կտոր կարոտ ու մի կտոր հույս, մենությանս մեջ լռին ու անձայն, մեղմիվ շոյանքով գրկում է ինձ, լռության ձայնն էլ՝ հոգուս հարազատ, հեքիաթ է հյուսում տխրամած ու հեզ հավատիս մասին՝ մի կտոր դարձած:
Երբեմն նույնիսկ լուսավոր օրվա երազանքներս մայրամուտների մեջ եմ թաքցնում, անձրևից հետո ծիածանների գույների մեջ էլ հավատ եմ փնտրում: Ծաղիկների մեջ թափված թերթերն եմ հավաքում կամաց, անտես մի հևոց, տխուր մի հառաչ արձագանքում է հոգուս կանչերին: Մի նոր հավատ եմ փնտրում իմ շուրջը, լուսե լուսավոր մի նոր սուրբ հավատ, երբ սուտն է հանկարծ անզորության մեջ կողքիս թևածում:
Ափսո՜ս, իմհավա՛տ…Արևոտ լեզվովխոսում եմկամաց, կարոտս նորից հևում է հանդարտ, միտխուր հավատ դողումէ հանկարծ, թևաթափ հոգիս գգվում է նրան, որ չանշնչանա, չմարի անձայն: Մաքուր հավատս լռում է հանկարծ, կեղծիքի կողքինմիբուռ է դառնում, համրանում նույնիսկ, չի ուզումանգամ իրլեզվովխոսել: Անձրևոտ օրս գրկումեմկամաց, հոգուս ծալքերի անուններիմեջ մի կտոր կարոտ, մի փոքրիկ հավատ, կողքկողքիկանգնած, սպասումենմիշտ ծիածանների գունեղ շքերթին: Երազանքների լուսավոր քողով մինորսուրբհավատ, հոգուս մեջ գրկած, հավատումեմ ես մարդկանց, աշխարհին»:
Նատաշա Պողոսյան

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր

Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur

Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose

Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը

Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները

Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք

Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur


