USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր քաղաքներից է
2016-01-16 12:03:00
Տպել Տպել

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանը Armtimes.com-ի հետ զրույցում, ներկայացնելով կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և մասնավորապես Ստեփանակերտում, ասաց, որ ուրախալի փաստ է արձանագրվել․ Արցախի տարածքում շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված խնդիրները դեռ սուր չեն:

Արցախի տարածքում Էկոկենտրոնը, Արցախի գիտական կենտրոնի հետ միասին, ՀՀ ԳՊԿ և ԼՂՀ կրթության նախարարության համատեղ ֆինանսավորմամբ 2010-2015 թվականների ընթացքում իրականացրել է երկրաքիմիական հետազոտությունների երկու նախագիծ: Առաջին հետազոտություների թիրախը եղել է հենց Ստեփանակերտ քաղաքը, որտեղ նման հետազոտություն մինչ այդ չէր իրականացվել։ Ստեղծվել է Ստեփանակերտ քաղաքի, այսպես կոչված, երկրաքիմիական անձնագիրը:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ Ստեփանակերտը աշխարհի մաքրագույն քաղաքներից մեկն է, մասնավորապես՝ հողերի ծանր մետաղներով աղտոտման առումով։ Այնտեղ ծանր մետաղներով աղտոտում գրեթե չկա, ինչ պարունակություններ էլ գրանցվել են, թույլատրելի սահմաններում է եղել։

«Իմ 16 տարվա գիտական հետազոտությունների պրակտիկայում Ստեփանակերտը միակ տարածքն է, որտեղ աղտոտման հետ կապված ոչ մի խնդիր չենք բացահայտել։ Կարող ենք գիտականորեն հիմնավոր հայտարարել, որ Ստեփանակերտը աշխարհի մաքրագույն քաղաքներից է: Դա, օրինակ, տուրիստական մեծ դիվիդենտ է Արցախի համար»,- նշեց Լիլիթ Սահակյանը։

Մեկ այլ նախագծով կենտրոնը 2013- 2015 թվականներին հետազոտել է Լեռնային Ղարաբաղի գետերի ջրերը և հատակային նստվածքները՝ դրանց երկրաքիմիական առանձնահատկությունները հասկանալու համար։ Այստեղ ևս լուրջ խնդիրներ աղտոտման հետ կապված չեն հայտնաբերվել։ Այն, ինչ գրանցվել է, ընդամենը գյուղատնտեսական գործունեությամբ պայմանավորված աղտոտում է։

Այնտեղ, սակայն, լեռնահանքային արդյունաբերության զարգացման միտում կա։ Բացակայում է պետական մոնիթորինգը, կան նաև քաղաքական նյուանսեր, ուստի ջրերի հետազոտությունները և դրանց շարուկությունը ունի մեծ նշանակություն:

«Սա ենթադրում է, որ այնտեղ պետք է լավացնել մոնիթորինգը և վերահսկողությունը։ Քանի որ և ՀՀ, և ԼՂՀ գետերի հիմնական մասը միջսահմանային են, մենք ուշադրություն ենք դարձրել նաև այդ հանգամանքին: Լեռնային Ղարաբաղի տարածքի սահմաններից դուրս մեր ուսումնասիրության պահին աղտոտում դուրս չի եկել, այս առումով բոլոր հետազոտված ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում։»,- նշեց նա։

Այս նախագծերի նպատակը, Լիլիթ Սահակյանի խոսքով, նաև Արցախի գիտական կենտրոնում կադրերի պատրաստումը և վերապատրաստումն է, որը հնարավորություն կտա այս հետազոտությունները դարձնել շարունակական:

«Արցախը պոտենցիալ ունի էկոլոգիապես մաքուր և միջազգային ստանդարտներին համապատասխան գյուղատնտեսության զարգացման համար։ Մի քանի տարվա հետազոտությունները ցույց են տալիս, որ ունի, հիմա դա պետք է հիմնավորել գիտամեթոդապես։ Աշխարհում քիչ են տարածքները, որտեղ կուսական, անաղարտ բնական լանդշաֆտներ են մնացել: Սա նույնպես հետազոտության լուրջ ուղղություն է, որ գուցե դառնա հաջորդ նախագծի թեման»,- նկատեց Լիլիթ Սահակյանը։

Այս նյութը դիտել են - 1189 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook