- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ընդդիմադիր երիտասարդներն կրկին երթ իրականացրին Ազատության հրապարակից` ի հիշատակ «Սասնա ծռեր» զինյալ խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի:
Ի տարբերություն նախորդ օրերի, այսօրվա երթի մասնակիցների թիվը չէր գերազանցի երկու հարյուրը, նրանք «Հաց բերողին սպանել են», «Սերժիկ մարդասպան», «Արթուր» վանկարկումներով Մաշտեցի պողոտայով իրազեկման երթ անցկացրին դեպի կառավարություն:
Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում ցուցարարները նստացույց իրականացրին՝ մի քանի րոպե անց ոստիկանությունը ուժ կիրառեց ցույցի մասնակիցների նկատմամբ` հրելով եւ տեղափոխելով ցուցարարներին։
Այնուհետեւ բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ օրեր առաջ պահանջագիր էին ներկայացրել, որ Արթուր Սարգսյանը հուղարկավորվի Եռաբլուրում: Վարչապետի օգնականը երիտասարդներին հայտնել էր, որ հաջորդ օրը կարող են գալ եւ ստանալ դիմումի պատասխանը, սակայն միչ օրս կառավարությունը որեւէ պատասխան չի տվել:
Կառավարության դիմաց քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ եկել են կառավարություն ոչ թե դիմելու, այլ հորդորելու այն մարդկանց՝ միանալու այդ ցույցերին:
«Հինգ օրվա ընթացքում դիմել ենք քայլերի՝ երթերով, փակելով փողոցներ, սրանով փաստելով, որ մենք տրամադրված են վճռական: Կապ չունի երկու հազար, երկու հարյուր հոգի, մենք փակում ենք փողոցը, նույն վճռականությամբ երթ ենք իրականացնում: Ես ակնկալում էի ավելի շատ մարդու մասնակցություն, բայց հաշվի առնելով շատ հանգամանքներ, օրինակ մի հանգամանք, որ մենք պահանջում էինք, որ Արթուրը հուղարկավորվի Եռաբլուրում, մեզ թիկունքից հարված են հասցնում, մինչեւ վերջին պահը ասում էին՝ հա, մենք համաձայն ենք, վերջին պահին ասում են՝ ոչ:Մենք ժամանակ ենք տալիս կառավարությանը եւ անում քայլեր, բայց կառավարությունը չի բարեհաճում մեզ պատասխան տալ: Այս կառավարությունը անպատվեց Հայաստանի քաղաքացու պահանջները»:
Շահենը հայտարարեց նաեւ, որ վաղը Մարզահամերգային համալիրից երթով շարժվելու են սգո սրահ, որտեղ տեղի է ունենալու Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը:
Այնուհետեւ ցույցի մասնակիցները երթով շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ շարունակեցին իրենց նստացույցը:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար
Մանրամասներ՝ զրոներում նստած Արտակ Գալստյանի մասին. Գայանե Զարգարյան
Հովիկ Աբրահամյանից դատախազությունը պահանջում է 59 անշարժ գույք, 21 մլրդ դրամ և այլն