USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դոնալդ Թրամփը ստորագրել է «գնեք ամերիկյան ապրանքներ/ աշխատանքի ընդունեք ամերիկացիներին» հրամանը
2017-04-18 14:32:00
Տպել Տպել

Հրամանագիրը կառավարական գերատեսչություններին պարտավորեցնում է վերանայել ապրանքներ ձեռք բերելու ներկա պրակտիկան ու գերատեսչությունների ղեկավարների համար ներդնում է պահանջ՝ «գնեք ամերիկյան ապրանքներ» կանոնին համապատասխան բացառություններ անելու մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Պաշտոնատար անձինք հայտնում են, որ հրամանագրի շրջանակում վերանայվելու են նաեւ միջազգային համաձայնագրերի շրջանակում կառավարական գերատեսչությունների կողմից ապրանքների ձեռքբերման կանոնները։ Դրա նպատակն է ամերիկյան ընկերություններին հնարավորություն տալ իրենց արտադրանքը ԱՄՆ առեւտրային գործընկեր երկրներին վաճառել այն նույն պայմաններով, որոնք ԱՄՆ-ում են գործում օտարերկրյա ընկերությունների համար։

Նոր հրամանագիրը նաեւ նախատեսում է փոխել որոշակի հմտություններ ունեցող օտարերկրացիներին վիզաների տրամադրման կարգը։ Խոսքն այսպես կոչված «H-1B» վիզայի մասին է։ Այս ծրագրի շրջանակում նպատակ էր դրված ԱՄՆ բերել այնպիսի աշխատողների, որոնք ԱՄՆ-ի համար պահանջված հմտությունների են տիրապետում։ Սակայն Թրամփի վարչակազմի աշխատակիցների խոսքով կա մտահոգություն, որ ամերիկյան ընկերությունները ամերիկացիների փոխարեն վարձակալում են օտարերկրացի աշխատողների, որպեսզի ավելի քիչ աշխատավարձ վճարեն։

Կառավարական գերատեսչություններին հանձնարարվել է վերանայել առկա կանոններն ու նորմերը, հայտնել խնդիրների մասին ու ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ ռեկոմենդացիաներ։

Այս նյութը դիտել են - 6606 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook