USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն
2017-05-29 23:41:00
Տպել Տպել

Առանձնազրույցից հետո հայ-կիպրական բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկվել է պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված խնդիրների լայն շրջանակ։

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը, ողջունելով հայկական պատվիրակությանը, նշել է, որ 2002 թվականից ի վեր սա Հայաստանի պաշտպանության նախարարների առաջին պաշտոնական այցն է Կիպրոս և այն կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։

Նախարար Ֆոկաիդեսի համոզմամբ, դարավոր պատմություն ունեցող հայ-կիպրական բարեկամությունը, ընդհանուր շահերն ու մարտահրավերները կարևոր նախադրյալներ են հարաբերությունների խորացման համար։ Կիպրոսի պաշտպանության նախարարն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի գործոնը, որը Կիպրոսում հաստատվել է դեռևս 5-րդ դարից և կամրջող դերակատարություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև։

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-կիպրական հարաբերությունները նաև զգացմունքային հենք ունեն։

Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, երախտագիտությամբ է խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Կիպրոսի Հանրապետության բարձրագույն իշխանության, մասնավորապես՝ նախագահի և խորհրդարանի խոսնակի մասնակցության մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ պաշտպանական ոլորտում հայ-կիպրական հարաբերությունների խորացման առումով կա երկու ծրագիր. նվազագույն, որը քայլերն են, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն առաջիկա ամիսներին, և առավելագույն, որը հաշվարկված կլինի փոխգործակցության առավել երկար ժամկետի համար։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել էապես ակտիվացնել փոխադարձ շփումները՝ դրանց պարբերական ու համակարգված բնույթ հաղորդելով։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև արցախյան հակամարտության կարգավորմանը։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կիպրոսի պաշտպանության նախարարը ողջունել է խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ չնայած ադրբեջանական կողմի պարբերական սադրանքներին։

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։

Կիպրոսի պաշտպանության նախարարությունում կայացել է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիրը», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը։

Մայիսի 29-ին, Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Խորեն Արք. Տողրամաճեանը, ողջունելով Վիգեն Սարգսյանի այցը Կիպրոս, համայնքի աջակցությունն է հայտնել նախարարին, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման գործում։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունն արցախա-ադրբեջանական սահմանին, բանակում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը և պատասխանել ներկաների հարցերին։

Վիգեն Սարգսյանը նաև ծաղկեպսակ է դրել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանին։

Այս նյութը դիտել են - 11187 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook