USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կիվիրյանը՝ ոստիկանության գործողությունների մասին. Չհասցրին գրպանս բան գցել ու դրանից ակնհայտորեն նեղսրտած էին News
2017-05-31 10:50:00
Տպել Տպել

 

Չհասցրին գրպանս բան գցել ու դրանից ակնհայտորեն նեղսրտած էին․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, որն այսօր՝ մայիսի 31-ին, բերման էր ենթարկվել Հյուսիսային պողոտայից, մոտ մեկուկես ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Կենտրոնականի բաժնից:
Լրագրողների հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը պատմեց, որ փողոցում իրեն մոտեցել են ոստիկաններ եւ պահանջել, որ թույլ տա խուզարկել իրեն: Վերլուծաբանի խոսքով՝ երբ ինքը հայտարարել է, որ ոստիկանների պահանջն ապօրինի է, նրանք կապ են հաստատել իրենց վերադասի հետ եւ հավանաբար հենց նրա ցուցումով էլ որոշում են կայացրել բերման ենթարկել իրեն:
«Ես նրանց ասացի, որ «Բագին» փաստաբանական գրասենյակի տնօրենն եմ, բայց ակնհայտ էր, որ ինձ ճանաչում էին, պատահական չէին մոտեցել։ Նրանք ինձ ասացին, որ կասկածում են, որ ինձ մոտ կա սառը զենք ու բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց պահվածքից ակնհայտ էր, որ տրված է հստակ պատվեր եւ կատարվում է հատուկ գործողություն իմ նկատմամբ»,- ասաց նա:
Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ ինքը պահանջել է, որ հնարավորինս իրեն չմոտենան ոստիկանները, պինդ պահել է գրպաններն ու ոստիկանների հետ գնացել բաժին: Արդեն ոստիկանությունում Կիվիրյանին եւ նրա փաստաբաններին ասել են, թե իբր վերլուծաբանի աջ գրպանում դանակի նման առարկա են նշմարել:
«Ես գրպաններս դատարկեցի, ակնհայտ դարձավ, որ իմ գրպաններում նման բան չկա: Ես տեսա ոստիկանների զարմացած դեմքերը, քանի որ անկհայտ էր, որ չհասցրին ինչ-որ բան գցել իմ գրպանն ու դրանից նեղսրտած էին: Կար հրաման, որ իմ գրպանն ինչ-որ բան գցեին, ապա հայտնաբերեին»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Վերլուծաբանը վստահ է, որ ոստիկանության նման պահվածքի պատճառն իր գործունեությունն է․ «Երկրում մի քանի մարդ է մնացել, որոնք չեն ենթարկվում այս ռեժիմին, այս ռեժիմի հաճախորդները չեն, այս ռեժիմի մոտ ընդդիմադիր չեն աշխատում, եւ այդ մարդկանց փորձում են մեկուսացնել։

Բացի դրանից, ես դատի եմ տվել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանին, եւ նրանք շատ նեղսրտած են դրանից:

Կարծում եմ՝ սա կապված է նաեւ սոցիալական ցանցերում իմ ակտիվության հետ: Ակնհայտ գործ սարքելու գործընթաց էր կատարվում այսօր: Ամիսներ առաջ ես սոցցանցում գրառում եմ արել, որ չեմ բացառում, որ ինձ մոտենան, մի առարկա հայտնաբերեն, կամ մեկը հայտարարի, որ բռնաբարել եմ նրան: Բոլոր նրանք, որոնց վրա ռեժիմն ազդեցություն չունի, գտնվում են թիրախում եւ սրանից հետո էլ փորձ կկատարվի սարքել գործ»:

news.am

Այս նյութը դիտել են - 8518 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook