USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետին
2017-09-14 22:06:00
Տպել Տպել

Սեպտեմբերի 12-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Արարողությանը, որը տեղի ունեցավ Գեներալ Նահանգապետի նստավայր Քեբեք քաղաքի ամրոցում, ներկա էր նաև Կանադայի նորանշանակ Գեներալ Նահանգապետ Ժուլի Պայետը, ով իր պաշտոնը ստանձնելու է 2017թ. հոկտեմբերի 2-ին:

Գեներալ Նահանգապետ Ջոնսթոնը, շնորհավորելով դեսպան Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթեց վերջինիս հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման իր առաքելության մեջ։ 

Իր խոսքում Դեյվիդ Ջոնսթոնը մասնավորապես նշեց. «Այս տարի Կանադան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս հոբելյանը լավ հնարավորություն է ընձեռում նախանշելու մեր հետագա համագործակցության հեռանկարները: Վերջին տարիներին  բարձր մակարդակի մի շարք փոխայցելություններ են տեղի ունեցել, մեր կառավարությունների միջև սերտ շփումներ են հաստատվել: Կանադան ուրախ է, որ Հայաստանը հյուրընկալելու է 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նոր և առավել ամուր կապերի ստեղծման համար անհրաժեշտ է միմյանց հետ սերտ երկխոսություն ծավալել»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար` դեսպան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայելու` երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն առավել խթանելու ուղղությամբ:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակներ՝ անդրադառնալով նաև համագործակցության առաջիկա ծրագրերին: 

Այս նյութը դիտել են - 10048 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook