- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Քրեական դատավարության ընթացքում հետաքննական և նախաքննական մարմինների խնդիրները թեև ընդհանուր են, սակայն գործառույթներն ու լիազորությունների շրջանակները՝ տարբեր։
Համոզված ենք, որ յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին։
Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ հուզական և չփաստարկված հայտարարությունները կարող են ձևախեղել իրավական հարցի վերաբերյալ հասարակական ընկալումները՝ հարկադրված ենք վերահաստատել իրավական հարցերում պարզունակ ճշմարտությունները:
Դեպքի վայրի պահպանությունը ո՞ր պետական մարմնի պարտականությունն է։
Զերծ մնալով պարզաբանել դեպքի վայրի պատշաճ պահպանման կարևորությունը (հուսալով, որ այն չի վիճարկվում որեւէ հետաքննական մարմնի կողմից)՝ փաստենք, որ այս պարզունակ հարցի պատասխանը տալիս է ոչ միայն իրավական պարզ տրամաբանությունը, այլև՝ օրենսդրությունը:
Իրավական տրամաբանության տեսանկյունից հստակ է, որ դեպքի վայրի պահպանման պարտականությունը պետք է կրի այն մարմինը, որն առաջինն է դեպքի վայր մեկնում։ Թերևս այս պարզ դասական ճշմարտությունը հաշվի առնելով՝ ՀՀ իրավական համակարգում նախատեսված է երկու իրավական կարգադրագիր, որտեղ, իրավական որոշակիության պահանջների պահպանմամբ, դեպքի վայրի պահպանության պարտականությունը դրվել է ՀՀ ոստիկանության վրա:
Այսպես՝ Ոստիկանության մասին օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել՝ մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում:
Ընդ որում, նշված չէ, որ հայտնելուց հետո դեպքի վայրի պահպանությունը դադարում է, այսինքն՝ նա շարունակում է իր լիազորությունները՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի 2013թ.-ի թիվ 16-Ց ցուցումով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուղղակիորեն ամրագրում է նաև հանցագործություններն ու այլ իրավախախտումները կանխելու և խափանելու պարտականությունը:
Ենթադրվում է, որ դա պետք է իրականացվի ցանկացած դեպքում՝ անկախ նրանից՝ դա դեպքի վայր է, թե՝ ոչ:
Փաստենք նաև, որ ոստիկանապետի նշված՝ 2013թ.-ի թիվ 16-Ց ցուցումի 3-րդ կետի համաձայն՝ դեպքի վայրում օպերատիվ մասի պատասխանատուն պարտավոր է մինչև քննիչի ժամանումն իր ենթակայության տակ գտնվող օպերատիվ խմբի ուժերով ապահովել դեպքի վայրի լիարժեք պահպանությունը, մեկուսացումը ժապավեններով կամ այլ միջոցներով, արգելել առանց քննիչի թույլտվության դեպքի հետ առնչություն չունեցող ոստիկանության կամ այլ գերատեսչությունների ծառայողներին, լրագրողներին սահմանազատված տարածք մուտք գործելը։ Քանի դեռ գործող օրենսդրությունը չի վերանայվել և նշված իրավակարգավորումները չեն փոխվել՝ դրանք ենթակա են պարտադիր կատարման՝ անկախ հուզական ընկալումներից։ Քննիչն ամենևին ազատված չէ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից:
Քննիչը, դեպքի վայրի մեկնելիս, պարտավոր է այն պահպանելու ոլորտում պահանջել և ստանալ հետաքննության մարմնի աջակցությունը, միջոցներ ձեռնարկել հանցագործության հետքերի պահպանման ուղղությամբ: Այսպես՝ ՀՀ քր. դատ. օր-ի 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն՝ հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև՝ հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ:
Սակայն հասկանալի է, որ քննիչն իր դատավարական պարտականությունները կարող է կատարել, եթե մինչև քննիչի դեպքի վայր մեկնելը հետաքննական մարմնի կողմից պատշաճ կատարված լինի դեպքի վայրը պահպանելու իր վարչաիրավական պարտականությունները՝ բացառելով կողմնակի անձանց մուտքը դեպքի վայր և կողմնակի որևէ ներգործությունը դեպքի վայրում առկա առարկաների նկատմամբ, որի պայմաններում կարող են ոչնչանալ իրեղեն ապացույցներ, հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունեցող հետքեր կամ պարզապես ապացույցները դառնան ոչ պիտանի:
Այսինքն՝ քննիչն ու ոստիկանության ծառայողն ունեն տարբեր պարտականություններ դեպքի վայրում և կատարում են տարբեր գործառույթներ:
ՀՀ քննչական կոմիտե

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


