- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Չեխիան Եվրոպայում մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու ու խորաց¬նե¬լու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել հայ-չեխական քաղաքական հարաբերությունների մակարդակից և երկկողմ գործընկերության համատեքստում կարևորել Եվրոպական միության հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության ձևաչափով: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ:
Կարևորելով Չեխիայի հետ առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական հարցերով Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ և առարկայական գործունեությունը: «Թեև 2016 թվականի համեմատ ընթացիկ տարում ունենք երկկողմ առևտրաշրջանառության 60 տոկոս աճ, սակայն միևնույն է, թվերը շատ հեռու են այն ներուժից, որը մենք ունենք: Հուսով եմ, որ այսօր բացված բիզնես ֆորումը նոր լիցք կհաղորդի ու կնպաստի հեռանկարային գործարար կապերի ստեղծմանը»,- ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և Պրահայի միջև ուղիղ օդային կապի վերականգնումը կարող է խթանել առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջության ոլորտում գործակցությունը:
Անդրադառնալով Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ վարչապետը հորդորել է չեխական կողմին մեր երկիրը դիտարկել որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ: Նա ավելացրել է, որ արդեն իսկ չեխական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են տարվում Մեղրիի ազատ տնտեսական գոտում նեգրավվելու ուղղությամբ:
Վարչապետը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ու Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Միլան Շտեխը Կարեն Կարապետյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել հայ-չեխական կապերի դինամիկ զարգացման փաստը:
Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիան հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական իրավիճակին և փորձելու է ամեն կերպ աջակցել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման և հետագա զարգացման նպատակով: Պարոն Շտեխը ևս գոհունակություն է հայտնել քաղաքական հարաբերությունների մակարդակից և անհրաժեշտ համարել առևտանտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ներուժի լիարժեք իրացումը: Այդ առումով, Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հեռանկարային է համարել Հայաստանի միջոցով Եվրասիական ու իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունն ու տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը:
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը դրական արդյունքներ կտա: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Միլան Շտեխը նշել է, որ իր երկիրն աջակցում է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


