- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մեծագույն երախտագիտությունս արձակագիր, հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանին ցանկացա արտահայտել այս հրապարակումով, ով վերջերս հարցազրույց էր վարել ինձ հետ՝ մասնակցելով նաև իմ գրքերի շնորհանդեսին Մարտակերտում:
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ: Բարև Ձեզ, հեռուստադիտո՛ղ բարեկամներ, եթերում «Գիր» հեռուստածրագիրն է: Տակավին մերջերս մեր նկարահանող խումբը մի հաճելի առիթով գտնվում էր Մարտակերտում: Իսկ առիթը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի գրքերի շնորհանդեսն էր: Բնականաբար, հեղինակի հետ զրուցելու հնարավորությունը ես բաց թողնել չէի կարող: Եվ այսպես եթերում «Գիր» ծրագիրն է:
ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆ: Գրքի ծնունդը, իրոք, հուզումնալից է, պիտի ապրես այդ զգացողությունը, որ իմանաս: Մինչև 2013-ին իմ առաջին գրքի՝ «Ուսուցչի իմ թղթապանակի» հրատարակությունը, ես չգիտեի, որ այսպիսի ապրումներ կունենամ: Առավել ևս, որ հիմա երկու գիրք է, առավել ևս, որ այս գրքերի մեջ իմ դպրոցն է, նաև 2016 թվականի մեր ապրումներն են՝ պատերազմական վիճակ, աշակերտների հոգեկան ծանր ապրումների նկարագրություն, դասարանից դասարան մտնող ուսուցչուհու ապրումներ, հրետակոծության տակ դասավանդման ծանր իրավիճակ...Հետպատերազմական մեր օրերի նկարագրությունները, աշակերտների ապրումները թերևս միահյուսվել են պատերազմական օրերին, և դրա արդյունքում ստեղծվել է մի օրագրային աշխատանք՝ «Մանկավարժի օրագիր», որը, կարելի է ասել, ուսուցչուհուս ամենօրյա գրառումներն են, որ օր օրի հարստացան, օր օրի տեղ գտան ամենուր:
Այս նյութերը հավաքվեցին, բայց կային նաև հանգամանքներ...Որո՞նք էին դրանք: Նախ՝ ֆեյսբուքյան սոցցանցի իմ ընկերական միջավայրի բարձր գնահատականն իմ արծարծած թեմաներին, գրառումներին: Նաև սկսեցին այդ նյութերը տեղադրվել ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականում, մեծամասամբ, առայսօր էլ տեղադրվում են Լոս Անջելեսի ամերիկյան «USArmenianews.com» հայկական լրատվական կայքում: Այն բացվել է մոտ երկու տարի առաջ, այնտեղից անմիջապես ինձ առաջարկել են համագործակցել իրենց հետ: Իմ բոլոր նյութերը տեղադրվում են այդ կայքում, որից հետո ես դրանք տեսանելի եմ դարձնում իմ էջում: Ստացվեց այնպես, որ այդ նյութերը հազարավոր ընթերցողներ ունեցան, բազում հետաքրքրություն կար, մեկնաբանություններ, գնահատականներ...
Ու Մարտակերտի մեր դպրոցը տեսանելի դարձավ շատ-շատերին, կարելի է ասել, տարբեր երկրների: Նույնիսկ վերջերս ինձ ասացին այդ խմբագրությունից, որ կայքում բացված «Մանկավարժի անկյունը» հայկական դեսպանատան ուշադրությանն է արժանացել, այդ նյութերն ընթերցվում են այնտեղ: Նաև առանձնակի ուշադրություն նկատեցի ամերիկյան գրողների միության կողմից, գրող, նաև մանկավարժ-արատաբան Սվետլանա Նալբանդյան-Տոնապետյանի կողմից բաց, տեսանելի դաշտում ինձ ուղղված խոսք, որ Դուք առաջինն էիք, Նատաշա՛ Պողոսյան, որ Արցախից մանկավարժական կապ ստեղծեցիք ամերիկյան այս հեռավոր ափերի հետ:
Իհարկե, ողջունելի են նման գնահատականները, ուշադրություն է դա, նաև կա մի այլ հանգամանք, որ այս նյութերը միայն Սփյուռքի այդ կայքերում տեսանելի չդարձան, չեմ սահմանափակվում միայն դրանց անունները տալուց: Այդ նյութերը տպագրվեցին նաև հայկական համայնքների մամուլներում՝ Կալիֆորնիայի Սակրամենտո մայրաքաղաքում հրատարակվող «Մռավ սար» և Վորոնեժի «Անի» թերթերում: Առաջարկություններ եղան, որ իմ նյութերից ուղարկեմ, առավելապես՝ պատերազմական վիճակից, նաև իմ առջև նստած զոհվածների երեխաներ կային, որոնց մասին գրել էի, ու այնտեղ գտան այդ նյութերը: Մանկավարժի օրագիրը» շարունակական գործ է, առաջին մասն է հրատարակվել, այստեղ ուսուցչի ամենօրյա կատարած աշխատանք է, բայց նաև մտահոգություն կա սերնդի վաղվա օրվա մասին:
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ: Մարտակերտի մշակույթի տունը մարդաշատ էր, միջոցառմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Նատաշա Պողոսյանի համաքաղաքացիները, գործընկերները, աշակերտները, այլև՝ գրողներ, լրագրողներ, մտավորականներ նաև արտերկրից: Դա յուրատեսակ ցերեկույթ էր՝ գրական-երաժշտական կատարումներով, որոնցում թևածում էր հայրենասիրական ոգին:
/Շարունակելի/
Նատաշա Պողոսյան
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար
Մանրամասներ՝ զրոներում նստած Արտակ Գալստյանի մասին. Գայանե Զարգարյան
Հովիկ Աբրահամյանից դատախազությունը պահանջում է 59 անշարժ գույք, 21 մլրդ դրամ և այլն