USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 14 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կայացավ Հայաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների միջև հատուկ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
2017-10-30 01:22:00
Տպել Տպել

Հոկտեմբերի 25-ին Աթենքում տեղի ունեցավ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև հատուկ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, իսկ հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխնախարար Յաննիս Ամանատիդիսը: Հանդիպմանը մասնակցեց նաև Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:

Հանդիպման օրակարգում էր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների առաջմղման ուղիների քննարկումը: Երկուստեք գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունների կապակցությամբ՝ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են գործուն քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք օգտագործման և տնտեսական հարաբերությունները ևս նույն մակարդակին հասցնելու համար: 

Ողջունելով հայկական կողմին՝ փոխնախարար Ամանատիդիսն ընդգծեց, որ Հունաստանը հետամուտ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջմղման հարցում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ փոխգործակցություն ծավալելու միջոցով: Նա հույս հայտնեց, որ այս հատուկ աշխատանքային խումբը կնպաստի առևտրատնտեսական ոլորտում հեռանկարային ուղղությունների ուրվագծմանը:

Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժևորեց երկու երկրների միջև տնտեսական ոլորտում առկա իրավապայմանագրային ամուր հենքը և ներկայացրեց հայ-հունական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավոր ուղղություններ, որոնց թվում են Հայաստանում բացվող ազատ առևտրի գոտիների աշխատանքներում հունական ընկերությունների ներգրավումը, Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի հետ Հունաստանի համագործակցության ակտիվացումը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակներում ընձեռնված ներուժի օգտագործումը («Հորիզոն 2020», GSP+, COSME):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Երևանում 2018թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք «Բիզնես ֆորումին» հունական ձեռնարկությունների մասնակցության, երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ համաժողովի, ինչպես նաև հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
 

Այս նյութը դիտել են - 15808 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook