USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը
2017-11-01 19:20:00
Տպել Տպել

Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը

Ամերիկայի Ձայն

«Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը», – հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունից հետո:

-«Ես խնդրելու եմ Կոնգրեսից անմիջապես նախաձեռնել ծրագրի դադարեցման գործընթացը: Բազմազանության վիճակախաղ՝ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք անմիջապես դադարեցնել բազմազանության վիճակախաղը: Մենք ցանկանում ենք ունենալ արժանիքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ, որը թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ նրանց գիտելիքների հիման վրա»:

 «Մենք պետք է լինենք ավելի կոշտ եւ ավելի խելացի», – նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին:

– «Պետք չէ դառնալ քաղաքական կոռեկտության գերի: Մենք այնքան կոռեկտ ենք, որ վախենում ենք որեւէ քայլ ձեռնարկել: Դա միայն մեր երկրին չի վերաբերում, այլեւ՝ մյուսներին: Մենք պետք է լինենք կոշտ ու խելացի, մենք պետք է անենք այն, ինչ անհրաժեշտ է մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»:

 «Մենք պետք է արագ եւ ավելի կոշտ պատիժ սահմանենք, ավելին, քան այն պատիժը, որն այժմ ստանում են այս կենդանիները», – ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Նյու Յորքում ահաբեկչության համար մեղադրվող կասկածյալի պատժի հարցը:

– «Նրանց գործերը տարիներով լսվում են դատարաններում, որից հետո չգիտես, թե ինչ տեղի կունենա: Մեզ պետք է արագ արդարադատություն: Ավելի արագ եւ ավելի կոշտ, քան կա այսօր: Որովհետեւ այսօրվա պատիժն ուղղակի խեղկատակություն է, ուղղակի ծիծաղելի է»:

 

Այս նյութը դիտել են - 11121 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook