USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 26 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև
2025-04-25 21:17:00
Տպել Տպել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը մի շարք միջոցառումներ է կազմակերպել Մոսկվայում և ՌԴ այլ բնակավայրերում:
Ի մասնավորի, ՌԴ մայրաքաղաքում անցկացվել է բավական ներկայացուցչական համաժողով «Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում. Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով: Համաժողովի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բավական կոշտ ելույթ է ունեցել՝ մասնավորաբար նշելով, թե «Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հար ցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել»։
Ուշագրավ է, որ այդ համաժողովին հրավիրված է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, սակայն նա հրաժարվել է մասնակցել և բավարարվել է Հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող՝ Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ դնելով: Մեր ունեցած տեղեկություններով, դրանից հետո նա այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սակայն շուտով այստեղ է եկել նաև Արա Աբրահամյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մթնոլորտը թեժացել է, Արա Աբրահամյանը կոշտ ու կտրուկ արտահայտություններ է արել, մի խոսքով՝ ասել է այն ամենը, ինչ մտածում է ոչ միայն դեսպանի, այլև, ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների մասին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 147 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook