- 2025-05-02 10:29:00Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...
- 2025-05-02 10:16:00Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ժողովրդի ամբողջ ուշադրությունը սևեռված է ռազմական գործողությունների թատերաբեմի վրա: Այս պահին ցանկացած այլ իրադարձություն և դեպք պիտի որ ստորադասվի գլխավորին: Բայց ահա, պարզվում է, կան մարդիկ, ովքեր հրաշալի հասկանալով դա, որոշել են օգտվել առիթից և գլուխ բերել իրենց նյութապաշտ մտադրությունները:
Այսօր մայրաքաղաքի բնակիչները զարմանքով նկատեցին, որ քաղաքի հենց կենտրոնում, Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում, «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի շուրջ մետաղյա կոնստրուկցաներ են տեղադրվել: Ակնհայտ է, որ քաղաքապետարանը դարձյալ տարածք է տրամադրել ինչ-որ մեկին՝ նոր սրճարան կամ այլ կարգի զվարճավայր բացելու համար:
Զբոսայգին հանրային հանգստի տարածք է, իսկ ցայտաղբյուրները վաղուց են ձեռք բերել մեր քաղաքի տեսարժան վայրերից մեկը լինելու և հուշարձան համարվելու իրավունքը: Սակայն Տարոն Մարգարյանին և քաղաքի համար պատասխանատու մյուս չինովնիկներին արդեն նման հարցերը չեն անհանգստացնում: Երևանը քայլ առ քայլ նվաճվում է, ավերիչներն իրենց ճանապարհին ոչնչացնում են յուրաքանչյուր արժեքավոր բան:
Եվ հիմա հասկանալի է այն մարդկանց վրդովմունքը, ովքեր սոցիալական ցանցերում այսպիսի գրառումներ կատարում «Մինչ տղերքը սահմանին արյուն են թափում, մինչ ողջ հասարակությունը ոտքի է կանգնել ու համախմբվում է արժեքների շուրջ, որոնք, թվում էր, թե մոռացվել էին ու էլ չկան, Երևանի քաղաքապետարանում ոչինչ չի փոխվում ու նրանց մոտ ամեն ինչ առաջվա պես է․ ծախում են երկիրը, աղավաղում են մշակութային արժեքները, ամեն ինչ շուկա են դարձնում։
Պարոն Տարոն, այս շատրվանները կառուցվել են դեռ այն ժամանակ, երբ դուք փոքր երեխա էիք։ Հիշո՞ւմ եք, թե ինչ գեղեցիկ էին դրանք, ինչ հաճելի կոլորիտ էին հաղորդում քաղաքին ու նամանավանդ ամռանը, երբ կիզիչ ճառագայթները ասես այրում են քեզ, միշտ հաճելի էր զբոսնել այդ կանաչ կածանով… Կանգնեցրե՛ք այս խայտառակությունը, հարգեք մեր ու Ձեր քաղաքը, հարգեք այս երկիրն ու այս ժողովրդին»։
Հարգանքի մասին Տարոն Մարգարյանին հիշեցնելն անիմաստ է: Քաղաքապետը միայն մի դեպքում է սթափվում, երբ առավել ազդեցիկ մեկը նրա ականջի տակ շշնջում է. «Սիրուն չի, Տարոն»: Ու հիմա էլ կարծես թե ստիպված պիտի լինենք զինվել համբերությամբ ու սպասել այդ շշուկին:

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն



