- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Երևանի քաղաքապետարանը միշտ աչքի է ընկնում աշխատակիցների բարձր ինտելեկտուալությամբ և բարոյականությամբ: Քաղաքապետարանի ղեկավարի ինտելեկտը հատել է բոլոր սահմանները՝ նրան աշխարհահռչակ գիտնականի կոչում ապահովելով: Մի կողմ դնենք այն հանգամանքը, թե ինչ գիտություն է նա ուսումնասիրում, դրա մասին ոչ ոք չգիտի, նա գիտնական է և վե՛րջ: Տարոնն իր նման գիտնականների և ինտելեկտուալների թիմ է ստեղծել:
Նրանք բոլորն էլ աշխատում են և իրենց վաստակն են ներդնում ի նպաստ մեր քաղաքի: Տարոնի, ՃՔՎ-ի Անդոյի մասին մենք գրել ենք, մնում են մյուսները: Դրանցից մեկն էլ Արման Եդոյանն է: Նրա ինտելեկտը լիովին զիջում է Տարոնի ինտելեկտին, սակայն դա այդքան էլ կարևոր չէ. նա շատ ինտելեկտուալ է և հենց այդ պատճառով էլ զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը: Արման Եդոյանը հասարակությանը հայտնի դարձավ իր աննկարագրելի ինտելեկտուալ գործերով: Օրինակ՝ 2013թ. հուլիսի 17-ին Հանրապետության հրապարակում ծեծի էր ենթարկել փուչիկ վաճառող 25-ամյա Արսեն Սաքանյանին: Փաստի առնչությամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր էին նախապատրաստվում, սակայն քրեական գործ չէր հարուցվել հանցակազմի բացակայությամբ, և դա՝ այն դեպքում, երբ Արման Եդոյանի հարվածներից հետո 25-ամյա Արսենն ուշաթափվել էր և նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայրենի ոստիկանությունը հանցակազմ չհայտնաբերեց նաև, երբ 2015թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի ենթարկեց նույն փողոցի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանին, որը մոտ 28 մետր շպրտվեց և տեղում մահացավ: Չնայած այն հանգամանքին, որ հարուցված քրգործով քաղաքապետարանի վարչության պետին, երթևեկության կանոնները խախտելու և անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու համար, սպառնում էր առավելագույնը 5 տարի պատժաժամկետ, նաև՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ մինչև 3 տարի ժամկետով, Արման Եդոյանը ոչ միայն չձերբակալվեց, այլև շարունակեց պաշտոնավարել: Դե, մահացածն էլ ի՞նչ՝ մահացավ և վե՛րջ: Խնդիրն այն է, որ Հայաստանում շատ է հարգված ինտելեկտը, և ինտելեկտուալ մարդկանց ամեն ինչ ներում են հանուն Հայաստանի ինտելեկտուալ ապագայի:
Հանրաճանաչ գիտնականներ Լիսկայի որդու և Տարոնի, պետական գործիչ Շմայս բռնաբարի, Աստծո նվիրյալ Գարեգին Բ-ի գործած մեղքերը ներվում են հենց նրանց ինտելեկտուալ լինելու համար: Նրանք պետք են հայրենիքին, այնպես, ինչպես Տարոնի Արման Եդոյանը, որին, հաշվի առնելով նրա բացառիկ հնարավորությունները, Տարոնը շատ կարևոր հանձնարարություն է տվել: Այսուհետ փուչիկ վաճառողներին ծեծող և մարդասպան ինտելեկտուալը պետք է հայ երեխաների համար Ձմեռ պապեր ընտրի: Ըստ Տարոնի հանձնարարության, մեր նյութի հերոսը պետք է ուսումնասիրի Երևանի փողոցներում Ձմեռ պապ ներկայանալ ցանկացողներին և որոշի նրանց համապատասխանությունն այդ կերպարին: Դա նշանակում է, որ Նոր տարվա փողոցային արարողություններին Ձմեռ պապ լինելու հավաստագիր են ստանալու Արման Եդոյանի նմանները: Այս պարագայում խորհուրդ չենք տալիս ձեզ երեխաներին տանել քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներին, առավելևս՝ շփվել Ձմեռ պապերի և Ձյունանուշների հետ, քանզի ամեն ինչ կարող է պատահել՝ ծեծուջարդ, վրաերթ, դե՛, Ձյունանուշների դեպքում էլ՝ հազար ու մի վարակ:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


