USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ազգային խայտառակությունը Եռաբլուրում
2016-01-29 17:00:00
Տպել Տպել

Հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ հնչող արտահայտությունների շարքում անկասկած գերակշռում է այն, որ հայկական զինուժը հպարտություն է: Այդ մասին ասում են գրեթե բոլոր սոցիալական շերտերն ու խմբերը, անկախ կարգավիճակից եւ քաղաքական հայացքներից, անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից:

 Բանակը չի նույնականացվում իշխանության հետ, ու դա լավ է, եւ միաժամանակ նաեւ օրինաչափ, քանի որ բանակը դա այն հրամանատարներն ու զինվորներն են, ովքեր ներկայացնում են հասարակության «շարքային» շերտերը, ովքեր կյանքի գնով կանգնած են սահմանին:

 Իշխանությունը դրա հետ մեծ հաշվով որեւէ կապ չունի: Իշխանությունն ընդամենը ստիպված է կատարել բանակի հանդեպ որոշակի պարտավորություններ, քանի որ դա ստիպում է հրամանատարների եւ զինվորների կյանքի գնով սահմանին կանգնելու փաստը եւ քաղաքական իրավիճակը: Եթե չլիներ դա, ապա իշխանությունը վաղուց կհրաժարվեր բանակից, ինչպես հրաժարվել է հասարակությունից:

 Իսկ որ իշխանությունը հրաժարվել է հասարակությունից, լավագույնս դրսեւորվում է հենց հանրության հպարտության՝ բանակի օրը, օրինակ Եռաբլուրում, ուր այցելել է հայկական «էլիտան»: Այդ «էլիտայի» Եռաբլուր այցելությունները չեն անցնում առանց հոգեբանական, լեզվական, մենթալ էքսցեսների: Այդ իմաստով, Եռաբլուրը դարձել է հանրության եւ «էլիտայի» տարբեր ուղիներով ընթացող խղճի հատման կետը, խաչմերուկը, որտեղ միմյանց դեմ են դուրս գալիս պետության եւ «էլիտայի» շահերը:

 Ու դրանց բախումն ամեն անգամ ակնհայտ է դառնում որեւէ մի պաշտոնյայի նշանակալից հայտարարությամբ՝ նախադասությամբ, բառով կամ բառակապակցությամբ: 2016ի հունվարի 28-ին հանրության եւ «էլիտայի» խղճի առերեսումը աչքի ընկավ այդօրինակ հայտարարությունների առատությամբ, եւ դժվար է ասել, թե «էլիտայի» ներկայացուցիչներից ո՞վ կարող է գլխավորել հունվարի 28-ի հիթ շքերթը:

 Բայց դա մեծ հաշվով կարեւոր էլ չէ, որովհետեւ առավել կարեւոր ու ցավալին այն է, ինչ ակնառու է դառնում այդ ամենի հանրագումարում, իհարկե հերթական, ոչ առաջին անգամ: Եթե հայկական բանակը Հայաստանի, հանրության հպարտությունն է, ապա հայկական «էլիտան» իր հավաքականությամբ Հայաստանի խայտառակությունն է:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ բանակն ամեն օր հիանալի է հանձնում իր քննությունը: Իսկապես, բանակը ամեն օր հիանալի է հանձնում իր քննությունը, եւ դրա շնորհիվ է, որ Հայաստանը դեռ կա, որովհետեւ իշխող «էլիտան» ամեն օր տապալում է իր քննությունը, պետական մարտահրավերների հանդեպ կոմերցիոն մտածողությամբ եւ հանրային հոգեբանությանը, կենսապայմաններին, հոգեվիճակին իր քաղաքական եւ մարդկային անհաղորդությամբ, իր հոգեւոր «ձանձրույթով» ու աշխարհիկ «զզվանքով»:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Այս նյութը դիտել են - 1543 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook