USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զրպարտիչ, աղմկահարույց պատմություն ստեղծողներն են Վանոյի Արտակն ու ԱԼԳԱ փաստաբան ընկերության փաստաբան Սուսաննա Սարգսյանը. նրանց թիկունքում՝ Վլադիմիր Գասպարյանն է. 168 ZHAM
2018-07-12 13:01:00
Տպել Տպել

Հարցազրույց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի հետ

– Պարոն Նազարյան, վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցերում ձեր անվան հետ կապված նյութեր հայտնվեցին  և հրապարակում եղավ այն մասին, որ պատրաստվում եք որոշ նյութերով կիսվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հետ։ Ի՞նչ պատմության մասին է խոսքը, և ինչո՞ւ է այդ անձնավորությունը թիրախավորել Ձեզ և Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ  Կարեն Բաբակեխյանին։
 
– Ոչ միայն  վերջին ժամանակներս, այլ մոտավորապես 5 տարի է՝ այդ նույն նյութերը գրվում են, արծարծվում են բոլոր տեղերում։ Այդ նյութերով շատ խորը քննություն է տարվել Դատախազության, ՀՔԾ-ի կողմից, և այդ քննությունը տարվել է այն ժամանակ, երբ ես արդեն չէի աշխատում, ազդելու ոչ մի լծակ չունեի։ Մանրակրկիտ քննություն է տարվել և պարզաբանվել է ամեն ինչ, չպարզաբանված որևէ հարց չկա։ Այն ժամանակ էր այդ քննությունը տարվում, երբ նույն Վանոյի Արտակը մեծ հովանավորություն ուներ Ոստիկանության նախկին ղեկավարների կողմից։ Այդ ժամանակ այնքան հովանավորված էր, որ ունենալով դատվածություն՝ ինչ-որ հասարակական կազմակերպության կողմից ընդգրկվել էր Ոստիկանության մի հանձնաժողովում, որով որոշում էր ոստիկանների բախտը։ Բոլոր կադրերը կան, բոլոր հիմքերը քննության ընթացքում ձեռք են բերվել, որ նա նստած՝ փոխնախարարների հետ հարց էր որոշում՝ ոստիկաններին պատժե՞լ, թե՞ ոչ։
 Քննության կողմից պարզաբանվել է, թե նա ով է, նա իր պատիժն էր կրում, և այսօր շատ զարմանալի է, որ նա դրսում է՝ մինչև իր դատը լինելը։ Տասնյակ մարդիկ տուժել են նրա գործողություններից, նրա գրավատներից։ Եվ այսօր, կապված լինելով ինչ-որ փաստաբանական ընկերության տնօրենի հետ, փորձում են վարկաբեկել մարդու, որին բոլորը ճանաչում են։ Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ։ Ինձ համար զարմանալի է, որ նման մարդ կարող է վերակենդանանալ նման ժամանակահատվածում, երբ նրա հովանավորյալների գտնվելու վայրը հայտնի չէ։
Ես փաստաբանների միջոցով դատարան եմ մտնելու՝ արժանապատվության հարցը լուծելու համար։ Ես չեմ պատրաստվում նոր գործ սկսել՝ դիմելով ԱԱԾ, ուղղակի դատարան եմ դիմելու, որ բոլորը հասկանան, որ ես պահում եմ իմ արժանապատվությունը։ Չեմ պատրաստվում տարիներով քննված գործով դիմել ԱԱԾ, որ նորից սկսեն այդ մարդիկ տանջվել։ Դիմում եմ այդ անձնավորությանը. Արտակ, ուզում եմ հասկանաս, որ քո հովանավորյալները՝ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները, հիմա չկան, մտածում են իրենց ապագայի մասին, նրանք էլ էին այն ժամանակ քեզ նման մտածում։ Եթե դիմել են, թող քննություն տարվի և պարզվի ամեն ինչ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 14450 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook