USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Մարտի 1-ի բացահայտումը իմ և յուրաքանչյուր քաղաքացու պատվի խնդիրն է».Նիկոլ Փաշինյան
2018-08-30 16:46:00
Տպել Տպել

«Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է»,-այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ կառավարությունում կայացած հանդիպման ընթացքում:

Նա հավելել է՝ որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանց ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից և ունեցած կարգավիճակից: Նիկոլ Փաշինյանը հանդիպման սկզբում ներկաներին վստահեցրել է, որ ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իր օրակարգում եղել է, ուղղակի վարչապետը ցանկացել է հանդիպել այն պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ կլինեն: «Օգոստոսի 17-ի հանրահավաքում ես հայտարարեցի, որ, ըստ էության, ընդհանուր առմամբ բացահայտված եմ համարում Մարտի 1-ի գործը. մնում է ապահովել պայմաններ, որ այդ բացահայտումը հասնի իր բոլոր մանրամասներին և վերաբերի բոլոր դետալներին՝ այդ թվում նաև կոնկրետ սպանություններ իրականացնողներին և կոնկրետ հանգամանքներին»,- ասել է վարչապետը՝ պարզաբանելով, որ բնականաբար, ինքը նախաքննության ողջ ընթացքին և ծավալներին տեղյակ չէ և կարող է հետևություններ անել այն հայտարարություններից, որ հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության պետը և այն մեկնաբանություններից, որ ընդհանրապես այդ կապակցությամբ հնչում են:

«Եվ կարծում եմ՝ այդ հայտարարությունները հույս են տալիս, որ մենք ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք: Ավելորդ է ասել, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է, և որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: 

Այս նյութը դիտել են - 5907 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook