USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել
2018-10-31 13:52:00
Տպել Տպել

«Յուրաքանչյուր մարդ ոտքը պետք է պարզի իր վերմակի չափով» արտահայտությունը արդիական է դառնում: Շատ պաշտոնյաներ արժեզրկել են իրենց պաշտոնները, պետական համակարգը: Նորօրյա պաշտոնյաների մեծ մասը հագել է հագուստ, որն իր չափսերից բավականին մեծ է: Իրենց չափսերից մեծ հագուստով մարդիկ արժանանում են բուռն քննակումների կամ դառնում են ծիծաղելի շրջապատի համար: Այսօր բարոյական որոշակի նորմեր չեն պահպանվում, եթե մարդը պատրաստ չէ այդ պաշտոնի համար, ապա պետք է հրաժարվի:

Կան արհեստավարժ մարդիկ, ովքեր իրենց գործն իրականացնում են հավուր պատշաճի, բայց ստացվում է, որ ծիծաղելին, ով, բնականաբար, արդեն բարդույթավորված է, նշանակվում է որևէ պաշտոնի, համակարգն առաջին իսկ օրից սկսվում է քայքայվել, որովհետև կայացվում են որոշումներ, որոնք չեն բխում տվյալ ոլորտի զարգացման կամ բարեփոխման շահերից:

Բարդույթն այնքան է վերաճում, որ ծիծաղելիին թվում է, որ բացի իրենից բոլորը կոռուպացված են, ու փոխանակ հավակնոտ ծրագրերով հանդես գա ու բարեփոխումներ իրականացնի, սկսում է սևացնել ուրիշների գործը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ցույց տա, որ ինքը գործ է անում:
Նիկոլ Փաշինյանը քաղաքական լուրջ ճանապարհ է անցել, իր թիմում իրենից երկրորդը չկա, ու, երբ նորանշանակ պաշտոնյան իրեն պահում է այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, էլի հայտնվում է ծիծաղելի վիճակում: Հանրույթի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելը մեկ բան է, պահպանելը՝ երկրորդ:

Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել:
Աստղիկ Ավետիսյան

Այս նյութը դիտել են - 78644 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook