- 2025-03-29 14:29:00ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան
- 2025-03-29 13:43:00Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2025-03-17 23:15:00Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Տեր Հայր, ո՞ր տարիքից պետք է զբաղվել երեխաների քրիստոնեական դաստիարակությամբ:
Նախ, յուրաքանչյուր երեխայի հոգևոր կյանքի սկզբնավորումը և ընթացքը մենք տեսնում ենք մկրտության խորհրդի մեջ: Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրությամբ հաստատված է 8 օրական երեխայի մկրտության խորհուրդը՝ որպես անհրաժեշտ պայման` նոր ուխտի միջոցով ներառվելու Քրիստոսի փրկագործության խորհրդի մեջ: Այսինքն` մկրտությամբ հոգևոր ծնունդ առնել, սկզբնական մեղքից մաքրվել, Աստծո որդեգրության կնիքը ստանալ՝ Աստծո հարատև օրհնությունն ունենալու և երկնքի արքայությունը ժառանգելու համար: Երգեր սովորելը, բանաստեղծություններ արտասանելն ինքնին վկայում են արդեն այն հոգևոր և մտավոր որոշակի ունակությունների մասին, որոնց շնորհիվ երեխան ի վիճակի է պարզ և հասարակ ճշմարտություններ ընկալել, և հենց այդ տարիքից պետք է զբաղվել նրանց քրիստոնեական դաստիարակությամբ:
Որո՞նք են այն առաջնային սկզբունքները, որոնց ծնողը պետք է տեղյակ լինի քրիստոնեական գիտելիքների փոխանցման հարցում:
Ծնողները հավատքով և քրիստոնեական բարոյական սկզբունքներով պիտի ապրեն` անձնական օրինակ հանդիսանալով երեխաների համար: Շատ կարևոր է Աստվածաշնչի իմացությունը, հատկապես, Նոր Կտակարանի աստվածային հայտնությունը` Հիսուս Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունելը, ինչպես նաև քրիստոնեական կրոնի հիմնական սկզբունքների և մեր եկեղեցու ուղղափառ դավանանքի իմացությունը:
Ի՞նչ արժեքների վրա պետք է ծնողն ուշադրություն դարձնի երեխայի քրիստոնեական դաստիարակության գործում:
Կարևոր են հետևյալ արժեքները.
ա) Ամուր վստահություն սերմանել Աստծո գոյության և արարչագործության նկատմամբ`հիմք ընդունելով տիեզերքի, բնության գեղեցիկ ներդաշնակությունը, կենդանիների և բուսական աշխարհի համահունչ աստիճանական դասակարգվածությունը և, ի վերջո, Աստվածաշնչի անուրանալի և քրիստոնյա մարդկանց, սրբերի, Եկեղեցու հայրերի վկայություններն ու օրինակները.
բ) Երեխայի կյանքում սերմանել քրիստոնեական բարոյական սկզբունքները և Աստծո պատգամները.
գ) Վարժեցնել անձնական և ընդհանրական աղոթական կյանքին, եկեղեցական արարողություններին ու պատարագներին մասնակցությանը.
դ) Զավակներին զգաստության և արթնության մեջ պահելու նախանձախնդրություն և ջերմեռանդություն հանդես բերել, որպեսզի Աստծո կողմից աղոթքի միջոցով տրված շնորհները երեխաներն օգտագործեն փորձությունից և մեղքից չպարտվելու համար.
ե) Աստվածապաշտությամբ, բարեպաշտությամբ և արդարությամբ ապրելու կամք և բնավորություն հաստատել երեխայի հոգում.
զ) Ճշմարիտ աստվածապաշտությունից և քրիստոնեական հավատքից բղխող մարդասիրությունը, ընկերասիրությունը, եղբայրասիրությունը և սեփական անձն իր բարեկամների համար զոհելու մեծագույն սերը հիմք դարձնել նաև հայրենասիրությամբ և ազգասիրությամբ ապրելու և հայ ինքնությունն ու տեսակը պահպանելու համար:
Մանուկների աշխարհայացքի, գիտելիքների, քրիստոնյա լինելու գիտակցման հենքը հենց ընտանիքն է և այնտեղ տիրող մթնոլորտը. ո՞րն է, ըստ Ձեզ, քրիստոնյա ընտանիքի մոդելը:
Քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված ընտանիքի մոդելը հետևյալն է. ընտանիք, որտեղ թագավորում են սերը, ներողամտությունը, հանդուրժողականությունը, փոխադարձ վստահությունը, խոնարհությունն ու հնազանդությունը, և սրանցից եկող ծառայասիրությունը, միմյանց տեսակն ու ճաշակն ընդունելն ու հարգելը, ինչպես նաև, նեղությունների և դժվարությունների ժամանակ միմյանց քաջությամբ և համբերությամբ զորավիգ լինելը:
Աստծո հանդեպ հավատն ուժեղացնելու համար պետք է երեխային եկեղեցի տանել և ծանոթացնել Աստվածաշնչին: Ինչպե՞ս պետք է նյութը ներկայացել և մատուցել, որպեսզի երեխայի համար ոչ միայն ընկալելի լինի, այլև մեծ հետաքրքրություն առաջացնի:
Աստվածաշնչային ճշմարտություններն ընկալելու և մատչելի դարձնելու համար պետք է օգտվել մանկական Աստվածաշնչից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրատարակված բազմաթիվ գրքեր, գրքույկներ կան` երեխայի տարիքին համապատասխան. դրանցից օգտվելը շատ կարևոր է և անհրաժեշտ: Մատիտներով գունավորման համար նախատեսված գրքույկներն առավել հետաքրքրություն են առաջ բերում երեխայի մոտ: Մատչելի և առավել հետաքրքիր դարձնելու համար նույնիսկ կարելի է, օրինակ, Քրիստոսի կատարած հրաշքները, բժշկությունները, պատմող առակները ներկայացնել հեքիաթանման: Ինչպես նաև կարելի է օգտվել մուլտֆիլմերից և երեխաների համար նախատեսված ձայնասկավառակներից:
Երեխաների քրիստոնեական դաստիարակության սկզբնական շրջանում մանկական զարգացման ի՞նչ ծրագրեր կան:
Հայ Առաքելական եկեղեցին երեխաների քրիստոնեական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար կազմակերպել է Հայորդաց տների, կիրակնօրյա դպրոցների և եկեղեցուն կից գործող խմբակների ծառայությունները: Լավ կլիներ, որ ծնողներն այս հանգամանքը հաշվի առնեին, և երեխաները հաճախեին հիշյալ հաստատություններ, որտեղ երեխաների հոգևոր դաստիարակության զարգացման տարբեր ծրագրեր են մշակված, որի արդյունքում, բացի ազգային և հոգևոր ժառանգության հետ հաղորդակցվելուց, նրանք ստանում են կրոնական գիտելիքներ և պատկերացումներ:
Փոքրիկների քրիստոնեական գիտելիքների ճիշտ փոխանցման համար ծնողները պետք է տիրապետեն հոգեբանորեն ճիշտ մոտեցման, իրադարձությունների մատչելի ներկայացման եղանակների. ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:
Քրիստոնեական գիտելիքների փոխանցման առումով հոգեբանական ճիշտ մոտեցումները և իրադարձությունները մատչելի ներկայացնելու եղանակներին ծանոթ լինելուց բացի, շատ կարևոր է նաև անձնական կյանքով օրինակ դառնալ երեխաների համար: Որքան էլ կարող լինենք բացատրել և սովորեցնել, եթե անձնական կյանքով այդ ամենը չփաստենք, ամեն ինչ լինելու է անպտուղ և ոչ հոգեշահ: Պիտի հորդորեմ ծնողներին գայթակղության պատճառ չլինել զավակներին և երեխաներին դաստիարակել որպես աստվածապաշտ, եկեղեցասեր, մարդասեր և հայրենասեր անձնավորություններ:
Պատրաստեց` Նարե Ոսկանյանը

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

ԴԱՀԿ-ի Միհրանի բացահայտումները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. PROGRESS

Ալիևը Փաշինյանին պարտադրում է նոր զիջումներ․ինչի՞ դիմաց, կա՞ արդյոք գաղտնի գործարք․ PROGRESS

Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

