USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 19 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan
2025-03-19 11:39:00
Տպել Տպել

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են.

այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը:
Լուծարեցին այնպես, ինչպես լուծարում են բաց բաժնետիրական ընկերությունը, ինչպես լուծարում են կոոպերատիվը: Եվլախում ստորագրված փաստաթղթում հանձնառություն էին վերցրել, որ Լեռնային Ղարաբաղից դուրս են բերվելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանի 16-րդ  վարչապետն արդեն  հանձնառություն էր ստանձնել, որ ռուսական զորքերի դիսլոկացիային զուգահեռ դուրս են բերվում(ԼՂ-ից) հայկական զինված ուժերը(4-րդ կետ):
Դրանից հետո Նիկոլը պաշտոնապես ճանաչել էր Լեռնային Ղարաբաղը Ադբեջանի կազմում, բայց այնտեղ էր պահել Հայաստանի զորքերը:
Սա հայ ջոջերի կողմից իրականացված հերթական ավանտյուրան էր, որը հանգեցրեց հարյուրավոր մահերի, տասնյակ հազարավոր ընտանիքների տնավեր դառնալուն:
Հիշեցնեմ նաև, որ մինչ 2023 թվականի սեպտեմբերը ԼՂ շուրջ տեղի ունեցած կրիտիկական իրադարձությունների վերաբերյալ ԼՂ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա անկեղծ, ռացիոնալ խոսքով հանդես չէր եկել: Ասեմ ավելին. այսքանից հետո 2023 թվականի սեպտեմբերի երկուսին Հայաստանի 16-րդ վարչապետը շնորհավորում է արցախցիներին անկախության առիթով, իսկ մի քանի օր հետո տեղի է ունենում իշխանափոխություն, որի հետևանքով նախագահ դարձած անմեղսունակը(Սամվել Շահրամանյան) ձեռքը դնում է սահմանադրության վրա ու երդվում է պաշտպանել ԼՂ ինքնիշխանությունը:
Ասածս ինչ է. կանչեք Սամվել Շահրամանյանին, Սերգեյ Մարտիրոսյանին, Դավիթ Մելքումյանի ու հարցեր տվեք, ձեր գործը սա է՝ լրագրող կոչվածներ:
Գնացեք նկուղների դեմը սպասեք, մինչև դուրս կգան :
Սերժիկի վարձկաններն առավոտից երեկո տարածում են, որ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն: Գնացեք Սերժիիկի դեմը կանգնեք ու ասեք, թե այդ դեպքում ինչու՞ հանրապետական խմբակցության որոշ անդամներ, պառլամենտում մինչև 18 թվի դեկտեմբեր իրար հերթ չտալով Նիկոլի հասցեին դիֆերամբներ էին երգում , թե ինչպե՞ս էր Նիկոլի հետ վեց ամիս ապրում դուռ դռան, իսկ փեսան՝ նույն ժամանակահատվածում ներկայացնում իրենց ասած ադրբեջանա-թուրքական իշխանությունը Վատիկանում:
2019-2020 թվերին Կարեն Կարապետյանը մասնակցում էր քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողի աշխատանքներին: Հանձնաժողովից ուրս գալուց հարցազրույց է տալիս Քոչարյան Անդրանիկի ֆոնին ու ասում, որ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվածություն , որ ունցեցել է, նա այդ պայմանավորվածությունները պահել է: Հարցրեք Կարեն Կարապետյանին, թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:
Ու նաև գտեք Օնիկ Գասպարյանին, Արտակ Դավթյանին, Արգիշտի Քյարամյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Վլադիմիր Գասպարյանին , Վալերի Օսիպյանին :
Հայ ժողովրդի հետ մեծ ավանտյուրա է տեղի ունեցել:
Այդ ավանտյուրան իրականացվել է հայերի ձեռքով՝հայերի գլխին:
Հային պետք է փրկել հայից:

 

Arthur Hambardzumyan 

 

Այս նյութը դիտել են - 193 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook