- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սառեցված բոլոր հակամարտությունները իրական հակամարտության վերածվելու մնայուն վտանգի առջեւ են, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այդ թվում բացառություն չէ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում է Ամերիկյան ձեռնարկատիրություն հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը:
«Ակտիվ հակամարտությունն անշուշտ Վաշինգտոնի ուշադրությունն է գրավելու, սակայն, նույնիսկ այդ դեպքում միջնորդներն արձագանքելու են իրավիճակին, այլ ոչ թե ապահովելու դրա երկարատեւ կարգավորումը», - նշում է Ռուբինը:
Սենատում անցած լսումների ընթացքում ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերն իր զեկույցում անհանգստություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: «Բաքվի շարունակական վերազինումը, որը զուգակցված է Ադրբեջանի վատթարացող տնտեսական իրավիճակի հետ, ավելացնում է 2016-ին հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի կողմից զիջումների գնալու անհամաձայնությունը եւ իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելուհարցում Հայաստանի անհամաձայնությունը շարունակում են խաղաղ կարգավորման խոչընդոտ հանդիսանալ», - նշված է Սենատ ներկայացված ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի զեկույցում:
Անդրադառնալով Մոսկվայի գործողություններին՝ Քլափերը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Ստալինից հետո Ռուսաստանի առաջին առաջնորդն է, ով ընդարձակել է Ռուսաստանի տարածքը:
«Միեւնույն ժամանակ, Մոսկվան կանգնած է իրական տնտեսական անկման իրականության առջեւ, որը մեծմասամբ առաջացել է նավթի գների նվազման եւ պատժամիջոցների արդյունքում», - նշել է Քլափերը:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերին՝վերլուծաբան Մայքըլ Ռուբինը նշում է, որ դրանք ոչ միայն քաղաքական կամ ռազմական, այլեւ՝ պատմամշակութային են:
«Այսպես, Ռուսաստանը չունի Հայաստանի վրա մեծ ճնշում գործադրելու կարիք, որովհետեւ հայերից շատերը ռուսամետ են, եթե ոչ քաղաքական, ապա գոնե՝ մշակութային առումով», - նշում է Ռուբինը:
Միեւնույն ժամանակ, արտաքին քաղաքականության ոլորտում Երեւանին անհրաժեշտ է համաշխարհային հանրությանը հավաստել, որ այն կարող է Մոսկվայից անկախ գործել, նշում է փորձագետը: Այդ կապակցությամբ Մայքըլ Ռուբինը նաեւ ընդգծում է, որ Միացյալ Նահանգները նույնպես պետք է իր կողմից ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում:
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է շատ ավելի մեծ դեր խաղալ այս տարածաշրջանում, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ դիվանագիտական եւ մշակութային առումներով», - նշում է նա:
Մինչդեռ ներկայումս, փորձագետի կարծիքով, քաղաքականության ակտիվացում դեռ չի նկատվում, քանի դեռ Վաշինգտոնը կենտրոնացած է գլոբալ այլ խնդիրների կարգավորման վրա: Մոտ ապագայում սակայն, այդ մոտեցումը կարող է փոխվել, քանի որ արմատական փոփոխություններ են սպասվում ինչպես Հարավային Կովկասին կից Մերձավոր Արեւելքում, այնպես էլ՝ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում:

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը


