USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ունեմ տղա երեխա եւ գնում եմ իմ երեխայի ու հայրենիքիս համար մարտի դաշտ . Անյուտա Հակոբյան
2020-07-17 16:18:00
Տպել Տպել

Բաց նամակ Աննա Հակոբյանին

Տիկին Աննա, հայրս՝ Սեմիկ Հակոբյանը, 1990 թվականին Մոսկվայից վերադարձավ Հայաստան, չնայած որ այնտեղ ուներ լավ աշխատանք եւ լավ գումարներ էր վաստակում: Վերադարձավ ոչ թե իր ընտանիքի (չորս երեխա եւ կին) կողքին մնալու համար, այլ՝ Արցախ մեկնելու, իր ծննդավայրը եւ երեք հարազատների շիրիմները պաշտպանելու՝ տատիկիս, եղբորս եւ քրոջս:
Հիմա հայրս առողջական խնդիրներ ունի, տեսողությունն է ոչ բարվոք վիճակում։ Ի դեպ, թոշակի է անցել Ձեր ամուսնու իշխանության ժամանակ եւ ստանում է 37 հազար 500 դրամ, բայց դուք անգամ հաշվի չառաք պատերազմի մասնակից լինելու փաստը՝ բոլոր դեղերը եւ բուժումներն էլ վճարովի է ստանում:
Այժմ ե´ս եմ նրա գործը շարունակելու` մեկնելու եմ սահման պահելու, ունեմ մի տղա երեխա եւ գնում եմ իմ երեխայի ու հայրենիքիս համար մարտի դաշտ:
Ասածս հետեւյալն է. արդյոք պատրա՞ստ եք դուք էլ հագնել այն զինվորական հագուստը, որով հպարտ քայլում եւ լուսանկարվում էիք, թողեք ձեր երեխաներին, շքեղ կառավարական առանձնատունը, վարսահարդարներին ու ոճաբաններին եւ ինձ պես մեկնեք սահման` մեր տղաների հետ միասին կռիվ տալու թշնամու դեմ:
Մարտահրավերիս արձագանքելու եւ Ձեզնից պատասխան ստանալու համար 48 ժամը, ինձ թվում է՝ բավական է, չնայած որ արդեն գիտեմ պատասխանը:
Հա, ու մեկ էլ, հիշեք` իմ ազգը խաղաղություն չի մուրում, այլ պարտադրում է։
Անյուտա Հակոբյան

Այս նյութը դիտել են - 8056 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook