USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 17 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
2024-10-16 14:16:00
Տպել Տպել

Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Oragir.News-ի տեղեկություններով, օրեր առաջ փորձել են առևանգել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանին։
Պողոսյանին փորձել են ուժով նստեցնել ավտոմեքենան, որը նրանց չի հաջողվել, և խուլիգանություն կատարող անձինք նախկին փոխթաղապետին ծեծի են ենթարկել, այնուհետև ծեծել են նրա տարեց մորն ու ընտանիքի անդամներին, ինչպես նաև անչափահաս երեխաներին։
Ըստ մեր տեղեկությունների՝ խուլիգանություն կատարած անձինք ՔՊ-ականներ են, ում զայրացրել է Ներսես Պողոսյանի գրառումը, որը եղել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մասին։
Դեպքը տեղի է ունեցել Ավանի թաղապետարանի և Ոստիկանության շենքի հարևանությամբ, որի մասին ամենայն հավանականությամբ տեղյակ են նաև թաղապետ՝ Վահե Հակոբյանն ու Ավանի ոստիկանության բաժանմունքը։
Նախկին փոխթաղապետը վնասվածքներ է ստացել, դեմքի և մարմնի տարբեր հատվածներում, սակայն ոստիկանություն չի դիմել։
Նշենք, որ մեր տեղեկություններով, Ներսես Պողոսյանը նամակներով դիմել է պատկան մարմիններին։ Կատարվածի մասին տեղյակ է նաև ՔՊ-ական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սակայն Պողոսյանի նամակները դեռևս անպատասխան են։
Oragir.News-ը կապ հաստատեց Ներսես Պողոսյանի հետ, ով լուրը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, սակայն նշեց, որ արդեն մի քանի օր է՝ Հայաստանում չէ։
«Ես Սիմիդյանի մասին ամեն օր եմ գրառում անում, անգամ ՔՊ-ի էջերի տակ, իմ անձնական էջով եմ անում․․․ իմ համար ներկա, նախկին, ապագա, ապառնի կապ չունի, կա իմ հայրենիքը, որի համար ես իմ ընկերներին ու նրանց երեխաներին եմ կորցրել, ու այդ հողն ինձ համար շատ թանկ Է, Սիմիդյան չէ, ով ուզում է լինի, ուզում է Սիմիդյանի պապաները լինեն, ես վախենալու ոչ մի բան չունեմ, իսկ եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան է արել, դա անպատասխան չի մնա»,- ասաց Պողոսյանը։
Հարցին՝ իրեն փորձե՞լ են առևանգել կամ ծեծի ենթարկել, պատասխանեց․ «Կարճ ասեմ՝ Սիմիդյանին ասեք՝ թող բռնվի․․․։ Ես մի բան եմ ասում, իմ ընտանիքի վրա ով ուզել է ձեռք բարձրացնի, այդ ձեռքը երկար իր տեղում չի մնացել։ Թող այս բոլոր ներկաները գնան իրենց անցյալը հիշեն, ոչ մի պաշտոն հավերժ չէ։
Այն պաշտոնյան, որը զբաղվում է կաշառակերությամբ, նրա տունը պետք է հրապարակում վառել։ 2018 թվականի հեղափոխությունը եղել է կաշառակերների դեմ, բեսպրեդելի դեմ, մարդասպանների դեմ, Արցախը պահելու համար է եղել, այսօր ունենք սիսիասիմիդա ու տենց կենդանակերպի նշաններ, քաղաքապետարանում այսպիսի կոռուպցիա անգամ Տարոն Մարգարյանի ժամանակ չի եղել։ Քաղաքապետարանն ու նախարարությունները դարձել են դուքյան։ Նիկոլ Փաշինյանն էլ միգուցե տեղյակ է»։
Ճշտող հարցին՝ շարունակո՞ւմ է աջակցել Նիկոլ Փաշինյանին, Պողոսյանն ասաց, որ ինքն աջակցում է միայն պետությանն ու հայ զինվորին։
«Ես իմ դիմումի համաձայն մի քանի տարի առաջ դուրս եկա ՔՊ-ից պիպետկա թատրոնից հետո»։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ Ավանի թաղապետ Վահե Հակոբյանին զանգերն անպատասխան մնացին։

Այս նյութը դիտել են - 558 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook