- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանյան լրատվական դաշտում հանրությանը մանիպուլացնելու նպատակով ատելության խոսք տարածող, մարդկանց միտքը թունավորող ու միմյանց դեմ հրահրող «Բաց TV» կոչվող նորագոյացության հովանավորը, բանից պարզվում է, «Վեգա» էլեկտրոնիկայի խանութների ցանցն է:
Համլետ Ղուշչյանը, օլիգարխիկ փողերի «ասեղի վրա նստած» ու հանրության շրջանում թշնամանք, անհանդուրժողականություն սերմանելով, մի կողմից՝ «Youtube»-ի միջոցով փող է վաստակում՝ դիտումներ հավաքելով, մյուս կողմից՝ «Վեգա»-ի փողերն է կթում՝ տնօրինությանը համոզելով, թե ինքն ամենաշատ դիտումներ ունեցող յութուբյան ալիքի՝ հայալեզու լսարանի շրջանում ամենալայն «մասսայականություն վայելող» սեփականատերն է, ուստի՝ բնական ու տրամաբանական կլինի, եթե հենց էլեկտրոնիկայի խանութների ցանցը սեփական հոժար կամքով հովանավոր կանգնի, օգնի եթերային աղբ տարածել:
Ղուշչյանն ու նրա «Բաց TV»-ն փաստացի զբաղված են ժողովրդի հաշվին սեփական քմահաճույքների բավարարմամբ, քանի որ նույն «Վեգա»-ի փողերն, ինչպես հայտնի է, գոյանում են մարդկանց կատարած գնումներից: Պողոսը գնում է պլազմային հեռուստացույց «Վեգայից», հարստանում է Ղուշչյան Համլետը: Ահա և «փողերի լվացման» ղուշչյանական մեխանիզմը՝ պարզ ու «հանճարեղ»: Մինչդեռ լրատվադաշտում պորտաբույծներ բուծելու փոխարեն միջոցները կարող էին ուղղվել հասարակական կարիքների բավարարմանը՝ նկատի ունենալով հատկապես երկրի ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը:
Բանից պարզվում է, որ Ղուշչյանն ինչ-որ մեկին կարողացել է համոզել, որ աղբն ավելի մեծ արժեք ունի, քան մարդը:
Մեր կոչն է հանրությանը՝ դադարելու «Վեգա»-ից գնումներ կատարել, ակամա չսատարելու պորտաբուծության խրախուսմանը: «Վեգա»-ի միջոցների հաշվին Ղուշչյանն այսօր պառակտում է հասարակությանը, ատելություն քարոզում Հայրենիք-Սփյուռք, պատվերով վարկաբեկում մարդկանց ու այդ ամենը տանում բաց բախման, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ:
Արդյոք «Վեգա»-ում գիտակցո՞ւմ են Ղուշչյանին ֆինանսավորելու հետևանքները: Եթե հարցի պատասխանը դրական է, ապա կան բոլոր հիմքերը պնդելու, որ «Վեգան» նույնպես, սեփական հովանավորյալի նման, գտնվում է ոչ անհայտ Ջորջ Սորոսի կուրացիայի ներքո՝ դրանից բխող բոլոր եզրահանգումներով:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Բաց TV»-ն:
Սա, ըստ էության, մի յուրատեսակ հավաքատեղի է, որը սեփական ներկայությամբ պարբերաբար պատվում են, գերազանցապես դեզերտիրներն ու բանտի բալանդ համտեսածները, կաշառակեր փաստաբանները, հանցագործ կլաններին պատկանող այլազան դուրսպրծուկներն ու վիժվածքները, որ այլոց անվան հետ խաղալու հաշվին ջանում են ինքնահաստատվել, PR անել:
Նշենք, որ Ղուշչյանի «լրագրողական տաղանդի ծնունդ» հանդիսացող «Բաց TV»-ի դեմ ոչ առաջին անգամ դատական հայց է ներկայացվել. վերջին շրջանում մի քանի լրագրողական կազմակերպություններ ևս համապատասխան հայցադիմումներ են ներկայացրել Ղուշչյանի դեմ: Ի դեպ՝ USArmenianews.com-ն էլ իր հերթին դատական հայցն է ներկայացրել հեռուստաաղբ տարածողի դեմ:
Այսպիսով՝ սա թող համարվի «Վեգային» մեր առաջին նախազգուշացումը՝ սեփական հովանավորյալներին ընտրելիս ավելի նուրբ մոտեցում ցուցաբերելու: Դիցուք «Բաց TV»-ի պարագայում այդ զգուշավորության բացակայությունը հանգեցրել է մեծ աղետի՝ հայկական լրատվադաշտի գլխին: Մամուլի, խոսքի ազատության հետ Ղուշչյանի մտքի ֆանտազիան ընդհանրապես կապ չունի, քանի որ գործ ունենք ոչ թե ազատ խոսքի հետ, որին մենք աներկբայորեն կողմ ենք հանդես գալիս, այլ՝ մարդկանց վարկաբեկող կեղտոտ գործիքի, «լրագրություն» ասվածի պախարակման:
«Բաց TV»-ի եթերում հնչում է գերազանցապես սուտ ու կեղծիք, այն հանդիսանում է պրիմիտիվ «վենդետայի» գործիք՝ հատկապես ընդդեմ նախկին իշխանությունների:
Անշուշտ, յուրաքանչյուր մարդ ազատ է՝ սեփական տեսակետն ու կարծիքն արտահայտելու, սակայն կոնկրետ Համլետ Ղուշչյանն, ով արդեն իսկ հասցրել է մեկ անգամ ընկնել օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դրբի տակ, իրավունք չունի քննադատելու, քանի որ պարտավոր է հիշել՝ հենց նախկինների բարձր հովանու ներքո է ժամանակին հիմնել 2-րդ կնոջ՝ տիկին Արմինեի անունով լրագրողների սեփական դպրոցը, ռուսաստանահայ օլիգարխների քեֆի սեղաններից է, որ անպակաս է եղել՝ որպես օգտագործվող գործիք նրանց կողմից արժանանալով «դափնիների»:
Ասել կուզի՝ հենց Ղուշչյանի կողմից այսօր քննադատվող նախկինների շնորհիվ է, որ «Բաց TV»-ի տիրակալը ժամանակին մարդամեջ է խառնվել, ճաշակել կյանքի բարիքները, իսկ հիմա, փաստորեն, «կտուցը գետնին է քսում» ու ուրանում կերածը, փողոցային բառապաշարով վիրավորում իր կողմից թիրախի տակ առնվածներին: Հարց է առաջանում, սա՞ է սերունդ դաստիարակողն ու կրթողը... Ի՞նչ է իրենից հետո թողնելու կամ իր հետ տանելու Ղուշչյան Համլետը: Բացառապես՝ ունայնություն:
Մարդ պետք է իրենից հետո ինչ-որ անուն թողնի: Մինչդեռ մեծ հարց է, թե Ղուշչյանն իրենից հետո ինչ հետք է թողնելու՝ նկատի ունենալով այն, թե ինչպես է լրագրության դպրոց հիմնածն ատելություն քարոզում, սեփական եթերը ողողում անընդունելի մակդիրներով: Ընդ որում՝ Ղուշչյանը թիրախավորում է նաև նրանց, ովքեր, ինչպես ասում են, նրա «հավին քշա ասած» չկան՝ կատարելով ասենք ինչպես ինքն է ասում, հանրաճանաչ հաջաթյանքիսոների, հայկազմակարյանների ու կաշառք տալու մեջ բռնված վայ փաստաբաններ ալինավետսիյանների, նելլիպապյանների պատվերը:
Ղուշչյանը պետք է հաշվի առնի այն, որ նախքան հատուկ հաղորդում պատրաստելը, որի մասին օրերս հայտարարել էր սեփական աղբանոցից, իր դեմ ներկայացված քաղհայցն արդեն իսկ վարույթ է ընդունվել, բացի դա՝ կոնկրետ քրեական գործ է բացվելու՝ համապատասխան հաղորդման հետ կապված, ու Ղուշչյանին չի հաջողվելու խուսափել քրեական պատասխանատվությունից:
Եթե տարիքն առած Ղուշչյանը գոնե մի փոքր իմաստություն ունենար, ապա կհասկանար, որ Հայկազ Մակարյանի պատճառով շատերն են կամա-ակամա մտել կեղտոտ խաղերի մեջ՝ դառնալով նրա զոհը: Փաստորեն՝ Ղուշչյանը նույնպես այսուհետ համալրում է Մակարյանից տուժածների շարքերը՝ չգիտակցելով հետևանքների մասին:
Մենք, թերևս, ձեռնպահ կմնանք Ղուշչյանի անձնական կյանքից հետաքրքրաշարժ մանրամասներ հրապարակելու գայթակղությանը տրվելուց՝ չնայած մեր հանդեպ իրականացվող սադրանքներին, սակայն պետք է միաժամանակ նշենք, որ էքսկլյուզիվ ինֆորմացիայի բավական մեծ պաշար ունենք կուտակած և մտադիր ենք նվազ չափաբաժիններով հանրության սեփականությունը դարձնել այն, քանի որ ամբողջական ինֆորացիան հանրային սեփականություն դարձնելու պարագայում Ղուշչյանն ուղղակի չի դիմանա պրեսսինգին:
Մեր լռությունն այս պարագայում իր հստակ գինն ունի:
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ