USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայկ Թորոյանն ու Արտակ Գալստյանն ադրբեջանական «ջրաղացին ջուր» լցնողներն են...Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն
2020-08-27 13:49:00
Տպել Տպել

Չնայած հեղափոխության կողմնակիցները, համակիրներն ու ֆանատները չեն դադարում հայտարարել, թե իբր 2018-ի հայտնի իրադարձությունները Հայաստանում իրական մթնոլորտ են փոխել, հասարակական-քաղաքական մշակույթից բացառել բռնությունն ու զոռբայությունը, սակայն փաստը մնում է փաստ,որ իրականությունը ճիշտ հակառակն է. «թավշյա հեղափոխություն» կոչվածը ոչինչ, բացի թույնից Հայաստան չի ներմուծել, իսկ տարբեր մակարդակներում հնչող բռնության կոչերն այլևս դարձել են խիստ սովորական երևույթ, և եթե նախկինում մարդիկ բողոքում էին Դիանա Գրիգորյանի ֆանտազիայի արգասիք հանդիսացող հայկական սերիալների՝ բռնություն քարոզող բովանդակությունից, ապա հիմա այլևս ոչ մի երևակայություն չի պահանջվում՝ իրական կյանքում համտեսելու նոր, «թավշյա» բարքերի ողջ դառնությունը:

Իսկ այս խայտառակության հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ շատ դեպքերում բռնության, ինքնադատաստանի կոչերը ոչ թե պատժվում են, ինչպես պետք է լիներ նորմալ պայմաններում, այլ՝ խրախուսվում: Արդյունքում մթնոլորտը է՛լ ավելի է շիկանում ու մուտացվում՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով, որ հայ հասարակությունն իր մաշկի վրա անխուսափելիորեն զգալու է ամբողջ ծավալով՝ վաղ թե ուշ:
Աներկբա է, որ նման իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների փաստացի անգործությամբ: Դրանց բարձրագույն օղակներում՝ ամենավերևում, էականը առավելապես անձնական PR-ն է, սեփական իշխանության տոտալիտարիզացումն ու աթոռի անսասանությունը, և բացարձակապես հոգ չէ, թե ինչ է հասարակության ներսում կատարվում, ով ում է սպանում, ինչ է հայհոյում կամ ինչպես են ոմանք հեղափոխության անունից բացահայտ հանցանքներ ու սադրանքներ գործում:
Դիցուք, եթե, ակտիվիստ Նարեկ Սարգսյանը սկսում է խոսել հեղափոխության պահապաններ խմբի դեմ, նրան անմիջապես մեկուսացնում են, մինչդեռ հայկազմակարյանները, արմենալեքսանյանները, գևորգեղիազարյաններն իրենց բանդայով շարունակում են ցեխ շպրտել մարդկանց վրա, ստորացնել ու բարոյապես ոչնչացնել՝ չկրելով դրա համար և որևիցե պատասխանատվություն: Կամ հեռու չգնանք, նույն «Վանոյի Արտակն»՝ իր գործընկեր Սուսաննա Սարգսյանը:

Կա՞ մեկն, ով տեղյակ չէ այս կեղտոտ զույգի քայքայիչ գործունեության մութ անցքերին. երկրում գեներացվող ատելության ու անհանդուրժողականության մի մեծ չափաբաժին էլ սրանց գործունեության հետևանք է, ու սրանք են, որ առավոտից երեկո ամեն ինչ անում են՝ պղտորելու համացանցի հայալեզու տիրույթը, սոցիալական կայքերը դարձրել են տեռորի գործիք: Նույն 8rd.am, Arm Press, ArmNkr.news, Amenor.am, Secret Tube, Arm Tube TV, Good TV Armenia, SHD ARM TV, Perfect TV, STP Arm News, 365 daily.am-ը և այլ նմանատիպ խայտառակ յութուբյան ալիքներ պատկանում են այս զույգին և Շավարշ Սարուխանյանին, սրանց միջոցով է, որ մարդկանց խայտառակում են, կեղծ ինֆորմացիա տարածում, քայքայում դաշտը:
Այս մասին մենք ունենք հստակ տեղեկատվություն և տեղյակ ենք, որ ֆինանսավորվում են իշխանության կողմից, ինչպես նաև Դոն Պիպոյի, ում հետ սերտ առնչություններ ունեն, օրինակ, «Արթուր Ասատրյան» հիմնադրամի տնօրեն, բելգիաբնակ քաղաքական պոռնիկ, համասեռամոլ Արտակ Սերգոյանը, ժամանակին մասսայաբար Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ջարդելու» վերաբերյալ սպառնալիքներ հնչեցրած էջմիածնեցի Ջիվան Աբրահամյանը, «Կիսաբացի» հայտնի Հայկազը և այլոք:

Արդեն մի քանի օր է՝ համացանցը ողողված է ինչ-որ լպրծուն, սեռական անբարոյականության հետևանք հանդիսացող հայկթորոյանների արտաթորանքներով, որի պատվերն անմիջականորեն իջեցրել է «իրավապաշտպան» Արտակ Գալստյանը: Սա ընկել է ցնցումների մեջ, վախվորած է, քանի որ շատ լավ տեղյակ է, որ բոլորն էլ գիտեն՝ ինքն է այս ամբողջ կեղտի հետևում կանգածը:

Ի դեպ՝ Գալստյանին բերդից ազատ է արձակել հենց Նիկոլ Փաշինյանը՝ օգտվելու համար նրա կեղտոտ ծառայություններից, այսինքն՝ իշխանությունները մնացել են Արտակ Գալստյանի՝ Վանոյի Արտակի հույսին։
Իսկ ով է Վանոյի Արտակը՝ փորձենք հասկանալ օգտվելով համացանցի բաց աղբյուրներում առկա տեղեկություններից, ի դեպ ոչ թե ֆեյք էջերից կամ ֆեյք կայքերից, այլ՝ հայաստանյան առաջատար լրատվամիջոցներից։ Արտակ Գալստյանը մի քանի անգամ հայտնվել է աղմկալի պատմությունների կիզակետում։ Նա անգամ ՀՀ իրավապահների կողմից մեղադրվել է առանձնապես խոշոր չափի շորթում իրականացնելու մեջ։
Նշենք, նաև, որ նա սովորական վաշխառու է՝ ոսկու մի քանի գրավատներ ունեցող, որոնց միջոցով ազգաբնակչության փողերն ու ինչքն է թալանել, մարդկանցից խլել է տներ, դեռևս Վանոյի օրոք Աբովյան քաղաքում ձեռք է բերել մի քանի հանք: Գալստյանի «քաջագործությունների» այս շարանը կարելի է անվերջ թվարկել ու առաջիկայում նրա ու նրա սիրուհի փաստաբան՝ Սուսաննա Սարգսյանի աղմկահարույց պատմությունները կներկայացնենք հանրությանը: Նրանք միշտ գործում են միասին:
Հայտնի է, որ Արտակ Գալստյանին է պատկանել «armcrimenews.am» կայքը, որը գրանված է եղել ԱՄՆ-ում, և որի միջոցով «Վանոյի Արտակը» ներխուժել է հայտնի մարդկանց անձնական կյանքեր, վարկաբեկել նրանց, շանտաժի միջոցով գումարներ կորզել, սպառնացել մարդկանց, պատվերով ստահոդ նյութեր տարածել մարդկանց մասին, մեղադրելով նրանց հակապետական արարքների և իբրև թե թրաֆիկինգով զբաղվելու մեջ:
Տեղեկացնենք, որ էլեկտրոնային հետախուզման արդյունքում «armcrimenews.am» կայքի կապվածությունը Վանոյի Արտակի հետ, առկա է նրա ինքնախոստովանական ցուցմունքների ձայնագրություններում:
Երբ Վանոյի Արտակը խարդախության համար գտնվում էր զրոների կամերում, Սուսոն ամեն օր այցելել է վերջինիս և նրա հետ զրպարտիչ նյութեր են գրել Mamul.am-ին պատկանող «Մամուլի Խոսնակ» բաժնում և այդ ստոր նյութերը տարածել են համացանցով մեկ: Նրանց պատվիրատուն եղել են Վլադիմիր Գասպարյանն ու նրա հայտնի կոֆե եփողը, այն խոստումով, որ իբր նրանք կազատեն բերդից Վանոյի Արտակին:
Տեղյա՞կ է արդյոք այս ամենի մասին վարչապետ Փաշինյանը, դե իհարկե, ԱՅՈ՛...
Հիմա անցնենք Վանոյի Արտակի նոր թելը թելող ֆեյսբուքյան նորահայտ «յուզեր» Hayk Toroyan-ին, ով ատելության քարոզի նոր առաջամարտիկներից է, Պիպոյից սնվող Կիսաբացի հանրաճանաչ Հայկազ Մակարյանի, Բելգիայում բնակող քաղաքական պոռնիկ, գոմիկի քեյսով ապաստան ստացած Արտակ Սերգոյանի, Բակո Սահակյանի գլուխը կոտրող Ջիվան Աբրահամյանի զինակիցը, զբաղված է արխիվային ստահոդ նյութերի պեղմամբ, դրանք ատելության քարոզին ծառայեցնելով,որի զոհերից մեկն էլ՝ ես եմ:
Ես արդեն հաղորդում եմ տվել ոստիկանություն ու Ազգային Անվտանգության Ծառայություն՝ ինչ-որ կերպ կանխելու անձիս դեմ սանձազերծված արշավը: Ցավը, սակայն, այն է, որ չունենք վստահություն, որ դա կարող է ինչ-որ բան փոխել: Բայց ուժայինները պետք է հասկանան,որ եթե «մատների արանքով նայեն» ստեղծված իրավիճակին, ապա կսկսեն կրել անմիջական պատասխանատվություն այն խայտառակության համար,որ այժմ գոյացել է սոցիալական ցանցերում, ու կստացվի,որ իրենք են հովանավորում ատելության գեներացումը, ծածկադմփոց անում:
Ահավասիկ ի ցույց բոլորի ներկայացնում եմ այն փաստական ապացույցները, որոնք պարզորոշ կերպով ցույց են տալիս, թե ինչպես են Hayk Toroyan անունով օգտատերը, ով ինքն իրեն ներկայացնում է՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպան, վարչապետի ուսապարկ բռնող Ղազարի մտերիմ ընկեր, Հայկազ Մակարյանի հետ միասին , Վանոյի Արտակի և Սուսաննա Սարգսյանի ցուցումով, բացահայտ տեռոր են իրականացնում ՖԲ տիրույթում, ատելություն քարոզում հանրությանն անձիս դեմ, սպառնում ինձ ոչնչացնել և այլն: Մինչդեռ երբ ես եմ ինքնապաշտպանվում ու փորձում ինչ-որ կերպ հակահարված տալ իմ գրառումով, Հայկ Թորոյան կոչվող ներագոյացությունը սկսում է նվնվալ, թե իբր ես իրեն վարկաբեկում եմ, այնինչ, ընդամենը փորձել եմ իր իսկ վիրավորական բառերը իրեն վերադարձնել:
Ուշադրություն ԱԱԾ-ին, որ բանը հասել է նրան, որ այս հանցագործ խումբը ԱԱԾ զինանշանի պատկերով կեղծ էջ են ստեղծել ու դրանով են մարդկանց ահաբեկում ու բարոյահոգեբանական ճնշում գործադրում:
Կամ հայտնի Վանոյի Արտակը «Youtube»-ում ստեղծել է կեղծ ալիքներ ու դրանով ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Haqqin.az-ին հարցարզույց եմ տվել, ջուր լցրել թշնամու ջրաղացին, ստեղծել ազգային անվտանգության համար սպառնալիք: Այդ ամենին զուգահեռ հնչում են հստակ սպառնալիքներ հրապարակավ անձիս դեմ:
Շնաբարո դուրսպրծուկ Հայկ Թորոյանն իր վրա վերցրել է ակնհայտ մանիպուլյատիվ գործառույթներ՝ սեփական սուտը հավաստի դարձնելու նպատակով հղում կատարելով «Ռեֆորմիստների» Լիլիթ Խաչատուրովային պատկանող 4news.am կայքին, որը 2017-ից, Գասպարյան Վովայի կոֆե եփողի կիբերհանցագործ բանդայի դրդմամբ, իմ դեմ սույն նյութն է հրապարակել:

Ի դեպ՝ նյութի հեղինակը համասեռամոլ Արթուր Հայրապետյանն է, ով ինքն իրեն լրագրող է հորջորջել: Ընդ որում՝ Թորոյանն այնքան անբարո մեկն է,որ անտեսում է իմ կողմից 2017 թ-ին արված հերքումները: Ավելին՝ չգիտես թե ինչու նույն ԱԱԾ-ն ժամանակին այդպես էլ նյութի հեղինակ Արթուր Հայրապետյանից չէր փորձել պարզել, թե որտեղից նրան այդ ինֆորմացիան, եթե նման փաստ գոյություն չունի: Եվ սա այն դեպքը չէր,երբ կարելի կլիներ ասել, թե լրագրողի ինֆորմացիայի աղբյուրը գաղտնի է և այլն, քանի որ կան հստակ օրենսդրական նորմեր, որոնք սահմանում են, որ երբ իքս ինֆորմացիան շոշափում է ազգային անվտանգությանն առնչվող շերտեր, ապա թե՛ ԶԼՄ-ն, թե՛ լրագրողն իրավունք չունեն՝ գաղտնի պահելու իրենց աղբյուրները:

Ես հայտարարում եմ, որ ունեմ հստակ ձայնագրություն, որից պարզ է դառնում, թե ինչպես է զրպարտիչ նյութը վերատպագրած Newspress.am-ը հայտարարում,որ նյութի հեղինակը համասեռամոլ Արթուր Հայրապետյանն է:
Ազգային Անվտանգության համակարգը չի աշխատել Կուտոյանի ժամանակ, չի աշխատել Վանեցյանի օրոք, այսօր էլ՝ Արգիշտի Էլբեկի Քյարամյանի օրոք նույնպես կաթվածահար վիճակում է: Անկեղծ ասած՝ մենք հույս էլ չունենք,որ նույնիսկ այսքանից հետո կառույցը կհանդգնի պատասխանատվության ենթարկել մեղավորներին, բացատրական աշխատանքներ տանել համապատասխանների հետ՝ բացատրելու, որ չի՛ կարելի խաղալ մարդկանց անվան հետ, չի՛ կարելի պատերազմական վիճակում գտնվող երկրում ադրբեջանահաճո խաղեր տալ, երբ վարչապետի ու հայ աղջկա նկարը Արտակ Գալստյանը իրեն պատկանող Յութուբյան ալիքով կցում է թշնամական երկրի ղեկավարի նկարի կողքը ու այդ տեսքով մատուցում հանրությանը՝ շնաբարո Հայկ Թորոյանի զրպարտիչ գրառման հիման վրա: Սա ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է...

Փաստորեն այս հանցագործները, չե՞ն հասկանում, որ այս ամենով «ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին», իսկ այդ բոլոր նյութերը թշնամական երկրի ձեռքում դառնում են լավ քարոզչամիջոց՝ հայերիս վարկաբեկելու: Կնշանակի՝ ի դեմ ատելության խոսք տարածողների՝ գործ ունենք ադրբեջանական գործակալների հետ, որոնց նպատակները շատ ավելի խորքային են, հեռուն գնացող:
Իսկ ո՞ւր է այս ամենում ԱԱԾ-ի դերակատարությունը, ո՞ւր են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է արվեին՝թույլ չտալու նման ազգային անվտանգության համար խնդիր հանդիսացող զրպարտիչ նյութեր հրապարակելն ու տեսանյութ պատրաստելը:
Ընդունենք՝ նախկինում ԱԱԾ-ն ու ոստիկանությունն աշխատել են թերացումներով՝ մյուս համակարգերի նման, իսկ հիմա, երբ երկու տարի է՝ բոլորն ապրում են «նոր Հայաստանում», հիմա ինչո՞ւ են թերանում, մի՞թե ԱԱԾ պետը վարչապետի յուրայինը չէ, ում մի գիշերվա մեջ դարձրեցին գնդապետ, հետո էլ բերեցին-կարգեցին ԱԱԾ պետ:
Ես պահանջում եմ, որպեսզի «նոր ԱԱԾ-ն» քննի ու հայտարարի, թե արդյոք ես ադրբեջանցիներին հարցազրույց տվե՞լ եմ, թե՞ ոչ, ինչ հիմունքներով, ինչ փաստերի հիման վրա են 2017 թվականին նման ստորություն տպագրել 4news.am և newspress.am կայքերը, որն ի դեպ իմ կողմից հերքվել է այդ զրպարտանքը, իսկ օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանի իբր թիկունք պահող մի շնաբարո ոմն Հայկ Թորոյան, ՖԲ-ով ամենաստոր մեթոդներով շրջանառության մեջ է դրել այդ զրպարտանքը, որից հետո էլ ազգի դավաճան Արտակ Գալստյանն էլ պատրաստել է տեսանյութ և այն տեղադրել իրեն պատկանող Յութուբյան ալիքով ու սոց ցանցերի խմբերով Հայկ Թորոյանի հետ միասին այն տարածել:
Այս ամենից պարզ է դառնում, որ ԱԱԾ-ում ոմանք ակնհայտորեն իրենց տեղերում չեն, հակառակ պարագայում կառույցը թույլ չէր տա, որ ինչ-որ անբարո օգտատերեր անխնա տարածեին ազգային անվտանգության համար վտանգավոր գրառումն ու տեսանյութը: Հայկ Թորոյանին, Վանոյի Արտակին ու նրանց հետ համագործակցող գործակալներին պետք է քրեական պատասխանտվության ենթարկել:
Հայտարարում եմ, որ հանդիսանալով ԱՄՆ քաղաքացի՝ մտադիր եմ օգտվել իմ բոլոր իրավունքներից (ԱՄՆ-ում քաղաքացին պաշտպանված է օրենքի ամբողջ ուժով)՝ հարցը տեղափոխելով այլ դաշտ: Ինձ վարկաբեկողները ձեռք են բարձրացնում ԱՄՆ քաղաքացու վրա՝ բերելով-թաթախելով հայաստանյան ներքաղաքական խնդրների մեջ, կատարելով հստակ պատվեր: Դիմելու եմ դեսպանատուն, միջազգային կառույցներին՝ մանրակրկտորեն ներկայացնելով, թե ինչպես են որոշներ հալածում, անարգանքի սյունին գամում ԱՄՆ քաղաքացուն, կեղծիքով շանտաժի ենթարկում, թե իբր ադրբեջանական լրատվամիջոցին ինչ-որ ժամանակ հարցազրույց եմ տվել:
Խնդրում և պահանջում եմ, որ հնարավորինս կարճ ժամկետում ԱԱԾ-ն հրապարակավ հերքի կամ հաստատի ես հարցազրույց տվե՞լ եմ թե ոչ ու մեղավորներին քրօրեն պատժի:

Հ.Գ Հայկ Թորոյանն ու Արտակ Գալստյանն ակնհայտորեն չեն գիտակցում այն ծանրագույն հետևանքներն, որոնք առաջ են գալու իրենց համար, չեն հասկանում, որ ստիպված են լինելու պատասխան տալու իրենց ամեն մի հանցանքի համար. հայաստանյան իրավապահ համակարգն, եթե անզոր է, ապա ժամանակակից աշխարհում կան շատ ավելի բարձր ինստանցիաներ, որոնք կօգնեն ԱՄՆ քաղաքացուս պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել:

Այս նյութը դիտել են - 22332 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook