USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հրապարակ».ԲՐՈՆԻ ԺԻԼԵՏ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ. ԱԿՑԻԱ՝ ԷՋՄԻԱԾՆԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԴԻՄԱՑ
2020-11-30 23:46:00
Տպել Տպել

Անհետ կորած 34 զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի դիմաց, նրանք հենց այս զորամասից են մեկնել առաջնագիծ։
«60 հոգուց 34-ը չկա, 16-ը դուրս են եկել, որի մեջ իրենց կամանդիրներն են։ Նրանք էլ ի՞նչ են ասում, ոչինչ էլ չեն ասում, ասում են՝ իրավասու չենք, սպասում ենք նախարարությանը»,- ասաց ծնողներից մեկը։
«42 օր է չգիտեմ՝ թոռներիս ինչ պատասխան տամ, հարսիս ինչ պատասխան տամ, 3 անչափահաս երեխաներ են։ Ոնց մեր երեխեքին ողջ տարել էլ, նենց էլ ողջ տվեք, խնդրում ենք, պահանջում ենք։ Ու՞ր է մեր պետությունը , ու՞ր է նայում»,- ասաց ծնողներից մյուսը։
Ակցիայի մասնակցիներից մյուսն էլ վստահեցրեց՝ իրենց հարազատները անհրաժեշտ պարագաներ անգամ չեն ունեցել պատերազմ մեկնելուց։
«Երեխաներին տարել են մարտական գործողության, բայց ինչու՞ չի հատկացվել բրոնի ժիլետ, կապ չունի, թե իրեն որտեղից որտեղ են տեղափոխել , իրենք չեն ունեցել ժիլետ այն դեպքում, երբ ողջ երկրում ռազմական դրություն ու պատերազմական իրավիճակ է հայտարարված եղել»,- ասաց անհետ կորած ծառայողներից մեկի քույրը։
«Մեր երեխեքը եղել են Կապանում ու չգիտես ում հրամանով հայտնվել են Զանգելանում»,- հավելեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Այս նյութը դիտել են - 1417 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook