- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլորի աչքի առաջ «հալվում է», ընդ որում՝ աննախադեպ տեմպերով, ներսից ու դրսից՝ ջրի երես դուրս բերելով երկուսուկես տարի տևած ավերի համընդհանուր գիտակցումը, որ մի տեսակ թմրել էր թավիշի ազդեցությունից:
Այս օրերին, երբ, փաստորեն, հասարակության ներսում տեղի է ունենում յուրատեսակ վերագնահատում անցած ճանապարհի, արժեհամակարգի՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս մնում են որոշ աննշան տարրեր, որ շարունակում են առավելապես նախկինների վերադարձի վախից բացահայտորեն դեմ չարտահայտվել իշխանություններին, մտավորականության կեցվածքը սկսվել է ոչ այնքան կարևորվել, որքան առաջ բերել «հետազոտական» հետաքրքություն:
Մտավորականությունը, որ երբեք էլ աչքի չի ընկել իր հանրային ակտիվությամբ՝ բացառապես, թերևս, մեկ-երկու առանձին դեմքերի, այս օրերին մի տեսակ անորոշ վիճակում է հայտնվել, իսկ ոմանք էլ՝ բավական ամոթալի:
Ինչպես հայտնի է, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ապրող հայ մտավորականության ջախջախիչ մեծամասնությունը հեղափոխության օրերին շտապեց իր աջակցությունը հայտնել համաժողովրդական շարժմանն ու «ժողովրդի վարչապետի» ձևավորած իշխանությանը:
Թե ինչով էր բացատրվում նման կույր հավատը՝ Նիկոլ Փաշինյանին, կարելի է երկար խոսել. ոմանց դեպքում այդ աջակցությունը զուտ գաղափարական էր՝ լիբերալ արժեքների նկատմամբ հեղափոխական իշխանությունների անբնական սիրով պայմանավորված, ոմանց էլ՝ ոչ այնքան գաղափարականներին, բայց այդպիսին ներկայացողներին, Փաշինյանի իշխանությունը համակրելի թվաց՝ բացառապես անձնական շահերով պայմանավորված, իսկ որոշ դեպքերում էլ՝ վախի:
Արցախյան պատերազմը, սակայն, եկավ՝ փոխելու ամեն ինչ, իրար խառնեց բոլորին, մտավորականությանը կանգնեցրեց փաստի առաջ:Նաև հասարակական այդ շերտի դրսևորած վարքագծի հետևանքով է, որ ջախջախված Հայաստանն այսօր կանգնել է փակուղու առաջ՝ չիմանալով գնալ ա՞ջ, թե՞ ձախ, այնինչ թվում էր՝ պետք է որ հենց այս ճակատագրական պահին հնչեին հեղինակավոր մարդկանց կարծիքներ՝ ուղղորդելու հասարակությանը ճիշտ ուղղությամբ, դուրս բերելու մարդկանց համընդհանուր անկումային վիճակից:
Այս օրերին յուրատեսակ միտում է նկատվում հայ մտավորականության շրջանում: Նրանք, ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, կանգնել են փաստի առաջ, և շատերը, գոնե ինչ-որ կերպ փրկելու սեփական դիմագիծն, այժմ փորձում են ռեաբիլիտացվել ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը՝ ժողովրդի առաջ:
Վարչապետի հասցեին չեն վարանում քննադատություններ հնչեցնել երեկ նրան սրբացնողներն ու Հայաստանի ապագան բացառապես իշխող վարչակարգի հետ կապողները:
Ճիշտ է՝ հիմա չքմեղացող փորձողներին ու ժամանակային տենդենցներին հակադրվել չփորձող մտավորականներին այլևս լսող չկա, նրանց խոսքն կարևորող՝ ևս, սակայն փաստն այն է, որ երևույթն ինքնին բավական տարածված է, ինչն էլ իր հերթին ծնում է նորանոր հարցեր, որոնցից ամենակարևորը հետևյալն է՝ ո՞րն է մտավորականության հիմնական գործառույթը Հայաստանում՝ մի երկրում, որ վաղուց է թաղվել նյութապաշտության ու հարմարվողականության ճահճում՝ մարդու մեջ սպանելով վերև սլանալու բնական մղումը:
Ցավալի է, բայց պետք է խոստովանել, որ հայ մտավորականությունը չի կարողացել լուծել իր ամենագլխավոր գերխնդիրը՝ չափորոշիչների թելադրողի դերում հանդես գալը, լավի ու վատի չափանիշներ կերտելը, հասարակական իմունիտետ ձևավորելը: Շատերն իրենց տիտղոսները դարձրել են առևտրի առարկա՝ վերածվելով պալատական խեղկատակների ցանկացած նոր եկող իշխանության համար:
Նախկինում ՀՀԿ-ին էին փառաբանում, վերջին երկուսուկես տարիներին էլ՝ իշխանության նոր տերերին, իսկ հիմա, երբ վերջիններիս ճակատագիրը մշուշոտ է, փորձում են առաջինը քար նետողի դերում հանդես գալ՝ կրկին անգամ ազատ վաճառքի հանելով իրենց հոգիները:
Հայաստանին և, առհասարակ, ողջ հայությանը հարկավոր է վերբեռնվել (reloading)՝ այդ բառի ամենալայն իմաստով, վերբեռնել սեփական արժեհամակարգը, կյանքում հետապնդած նպատակներն ու նույնսկ վերաբերմունքն ամենատարրական երևույթների ու իրերի նկատմամբ, բայց հատկապես վերբեռնել միջմարդկային հարաբերությունները՝ դրանց ավելի մարդկային դեմք հաղորդելով: Համընդհանուր բարոյալքությունն է նաև պատճառը, որ Հայաստանը հանգեց այն կետին, որտեղ հայտնվել է:
Կվերագտնի՞ հայ մտավորականն իր երբեմնի անաղճատ կերպարը՝ դառնալով իսկական ռահվիրա, թե՞ ոչ՝ ահա այս հարցից է շատ իմաստներով կախված այն հարցի պատասխանը, թե Հայաստանն, առհասարակ, կլինի՞, թե՞ ոչ, հայրենիք կունենանք, թե՞ հերթական անգամ թույլ կտանք պատմությանն՝ անցնելու մեր կողքով, մեր վրայով:
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ