USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հեքիաթասացն ամոթ չունի. ինքնակամ չի՛ գնալու, ոչնչացնելու է մինչև վերջ
2020-12-04 23:21:00
Տպել Տպել


Այս անգամ բարբաջանքը սկսում է արդեն ըստ էության` փոշմանանք արտահայտելով, որ անգամ ընդամենը խոսքով «ստանձնել է պատասխանատվություն»։

Խոսում է ցինիկ` հարձակողական։ Էլի՛ բոլորը մեղավոր են, այս անգամ` նախորդները, բայց ո՛չ ինքը։ Ինքն էլի որևէ մեղք չունի։
Բողոքում և մեղադրում է նախկիններին` դիվանագիտական ձախողումների համար, որոնցով տարածքները հետ տալն ամրագրվել էր միջազգային հանրության գիտակցության մեջ։ Բայց չի ասում թե ինքն ինչ է արել, որպեսզի դա փոխվի։ Իրեն վերջին եռկու և կես տարիներին անընդհատ առաջարկվել է այդ ի սկզբանե պարտության տանող թեզը փոխարինել Արցախի հանդեպ ՀՀ սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքով, որ ամբողջությամբ նոր պարադիգմ կստեղծեր անգամ Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների և նրանցից օգնություն ակնկալելու հարցում։
Էլի խոսում է, արդարանում, հարձակվում և ամեն ինչ անում` աթոռը պահելու հանուն` համոզելու համար։
Ինքը բացարձակ, բացարձակ անմեղ է։ Իր անուղեղների ջոկատների համար ստեղծված թեզն է էլի առաջ մղում` թե նախկինների ժառանգության պատճառով անհնար էր Արցախը պահելը։ Հետո` արդեն միլիոներորդ անգամ անդրադառնում է դղյակների և կոռուպցիայի, շվեյցարական բանկեր տեղափոխված թալանված գումարների թեմային, որի հետ կապված, սակայն, ոչ ոք այս ողջ շրջանում չի դատապարտվել։
Հետո համոզում է, որ գերագույն-գլխավոր հրամանատարը` այսինքն ինքը ոչ մի կապ չի ունեցել պատերազմի վարման հետ։ Իրականում վատ որոշումներ, պարտություններ ապահովել են հրամանատարները, տեղում որոշում ընդունողները։ Այլ խոսքերով` բանակը։ Իսկ ինքնա անմեղ է։ Ինքը մեկ որոշում է ընդամենը ընդունել և դրանով հսկայական հաջողություն է ունեցել ռազմադաշտում։
Հետո մեղադրում է բոլորին, որ պատերազմի առաջին օրը ժողովուրդը չի համաձայնել տարածքներ հանձնել և ի սկզբանե պարտվել։
Իսկ հետո անում է ցնցող մի հայտարարություն։ Ըստ էության` ասում է, որ ամսի 9-ի հարձակումն իրոք մահափորձ էր իր հանդեպ, որ «պատերազմում տեղի ունեցած ճշմարտությունը չբացահայտվի, բայց իհարկե այն բացահայտվելու է»։ Այսինքն` հարձակվողներն են պարտվել, կազմաքանդել բանակը, հանձնել Շուշին, փաստաթուղթ ստորագրել, իսկ ինքը գիտե այդ մասին և իրեն ուզում էին սպանել, որ նրանք, որ ոչ մի լծակ չունեին պատերազմի ժամանակ` ծածկեն իրենց մեղքը` պատերազմը տանուլ տալու գործում։ Իսկ դա նշանակում է, որ էլի, իհարկե, ինքն անմեղ է։ Դավաճաններն ուրիշներն են։ Այս դեպքում` իհարկե` իր հակառակորդները. նախկին ռեժիմը։
Հետաքրքիր է բարբաջանքի` գերիներին առնչվող հատվածը։ Դրանից կարելի է ենթադրել, որ Բաքուն` իր գործակալին Երևանում երկար իշխանության պահելու համար` թերևս սկսել է մտածել` գերիներին վերադարձելը որոշակիորեն հեշտացնելու համար։ Հենց դրանով է թերևս բացատրվում այն, որ որոշակի լավատեսություն արտահայտեց այդ թեմայի վերաբերյալ։
Եվ էլի աներես, անբարոյական և ժողովրդի վրա թքած ունենալու հաստատակամություն` մնալու իշխանության և ռեֆորմատոր ներկայանալու։
Իսկ ՀՀ սահմաններում կատարվողն ընդամենը «հանրության սխալ ընկալումների» արդյունք են։ «Խուճապի մատնվել պետք չէ»։
Ստացվում է` թշնամին թող սահմաններում վերցնի Հայաստանից` որքան կարող է։ Հետո մենք այն սահման կդարձնենք։ Իսկ սահմանում, ըստ էության, լարում չկա ...
Ընդդիմության ամենատարբեր թևերին.
Ինքնակամ չի՛ գնալու։ Ձեր դասական ոճի մեջ պայքարի բոլոր ուղիներն առաջիկա օրերին` ամեն դեպքում ամենայն հավանականությամբ դատապարտված են անտեսման։
Ինքնակամ չի՛ գնալու։ Ոչնչացնելու է մինչև վերջ։
Հայկ Մարտրիրոսյան

Այս նյութը դիտել են - 2161 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook